Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
▪️ «Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»․ Եվրախորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
▪️ Պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը 2 ամսով կալանավորվել է։
▪️ Երևանում իր աշխատավայրում մահացած են գտել Հայաստանում Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովին։
▪️ Բաքվի զինվորական դատարանում այսօր վերսկսվել է Լաչինի ապօրինի անցակետից հուլիսի 29-ին առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
▪️ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը` կարճվել, Sputnik Արմենիան տեղեկացել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից։
▪️ Ռուսաստանյան «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը 10 տոննա մարդասիրական բեռ է բերել Հայաստան` Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար: Բեռում ներառված են բժշկական պարագաներ, մանկական սնունդ, քնապարկեր, և ոչ միայն: Ելիզավետա Գլինկայի անվան «Դոկտոր Լիզա» հիմնադրամի տնօրեն Նատալյա Ավիլովան Sputnik Արմենիային հայտնել է, որ բեռն արդեն բաշխվում է Արարատի մարզի շրջաններում՝ Արտաշատում ու Մասիսում, ինչպես նաև հարակից գյուղերում։
▪️ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու Ռուսաստանի արտգործնախարարության առաջապահ խմբի ղեկավար Անդրեյ Շանինը երեկ հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Ըստ կողմերի՝ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև երկու երկրների մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական ու միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
▪️ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Չինաստան՝ «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
▪️ Ռուսաստանի նախագահը երկօրյա այցով ժամանել է Չինաստան։ Վլադիմիր Պուտինը Պեկինում կմասնակցի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» համաժողովին, ինչպես նաև կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։
▪️ Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել։
▪️ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իրանական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա ժամերին հնարավոր են «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումներ:
▪️ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն հոկտեմբերի 23-ից 25-ը։
Sputnik Արմենիա, 106.0FM
Լրահոս
0