https://armeniasputnik.am/20231017/eatmum-elektrvonajin-arevtri-zargacman-aragutjuny-nvor-kanvonner-e-pahanjum-ghazarjan-67363904.html
ԵԱՏՄ–ում էլեկտրոնային առևտրի զարգացման արագությունը նոր կանոններ է պահանջում. Ղազարյան
ԵԱՏՄ–ում էլեկտրոնային առևտրի զարգացման արագությունը նոր կանոններ է պահանջում. Ղազարյան
Էլեկտրոնային առևտրում խաղի հասկանալի և թափանցիկ կանոններ պետք է սահմանվեն, այդ թվում՝ պրոֆիլային միջազգային պայմանագիր կնքելու միջոցով: 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T11:53+0400
2023-10-17T11:53+0400
2023-10-17T12:23+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/12/34402201_0:165:1600:1065_1920x0_80_0_0_47c9010bd57ca362c4ef6373e698073b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման բարձր տեմպերը խաղի ընդհանուր կանոններ մշակելու անհրաժեշտության հարց են առաջացնում։ Այս հայտարարությունն արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության պետ Վահագն Ղազարյանը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած «Digital Bridge 2023» համաժողովի «E-com․տեխնոլոգիաներ և կարգավորում» խորագրով քննարկմանը:Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում էլեկտրոնային առևտրի զարգացման արագությունը և շուկայում խաղացողների ներկայության մակարդակի դինամիկ աճը, ինչպիսիք են մարքեթփլեյսերը, ապրանք վաճառողները, հարակից ծառայությունների մատակարարները, ինչպես նաև դրանց գնորդները, Միության ողջ տարածքում կայուն պահանջներ են ձևավորում համապատասխան միութենական կանոնների մշակման համար:ԵԱՏՄ–ն և ASEAN–ը կզարգացնեն համագործակցությունը. Գլազև«Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է ԵԱՏՄ տարածքում ապրանքների էլեկտրոնային առևտրի ոլորտում խաղի ընդհանուր կանոններ սահմանել, որպեսզի այն զարգանա թափանցիկ և արդար ձևով, ինչպես նաև հաշվի առնի ինչպես սպառողների, այնպես էլ բարեխիղճ վաճառողների, մատակարարների և էլեկտրոնային առևտրային հարթակների շահերը»,-ընդգծել է Վահագն Ղազարյանը:Նստաշրջանի շրջանակում, որին մասնակցել է ԵՏՀ վարչության պետը, տեղի է ունեցել ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի (որն այժմ մշակվում է հանձնաժողովի հարթակում), ինչպես նաև սպառողների իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության հարցերի, Ղազախստանում և ընդհանուր առմամբ Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրների ու խոչընդոտների առարկայական քննարկում։Բացի այդ, կայացել է Վահան Ղազարյանի աշխատանքային հանդիպումը Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության ներկայացուցիչների հետ, քննարկվել են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին Հանձնաժողովի պատրաստած համաձայնագրի նորմերը:ԵԱՏՄ–ում համագործակցությունը կուժեղացնի միկրոէլեկտրոնիկա արտադրողների դիրքերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/12/34402201_180:0:1600:1065_1920x0_80_0_0_748f69af5c06ab553e7faa57fa14f66b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
ԵԱՏՄ–ում էլեկտրոնային առևտրի զարգացման արագությունը նոր կանոններ է պահանջում. Ղազարյան
11:53 17.10.2023 (Թարմացված է: 12:23 17.10.2023) Էլեկտրոնային առևտրում խաղի հասկանալի և թափանցիկ կանոններ պետք է սահմանվեն, այդ թվում՝ պրոֆիլային միջազգային պայմանագիր կնքելու միջոցով:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման բարձր տեմպերը խաղի ընդհանուր կանոններ մշակելու անհրաժեշտության հարց են առաջացնում։ Այս հայտարարությունն արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության պետ Վահագն Ղազարյանը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած «Digital Bridge 2023» համաժողովի «E-com․տեխնոլոգիաներ և կարգավորում» խորագրով քննարկմանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում էլեկտրոնային առևտրի զարգացման արագությունը և շուկայում խաղացողների ներկայության մակարդակի դինամիկ աճը, ինչպիսիք են մարքեթփլեյսերը, ապրանք վաճառողները, հարակից ծառայությունների մատակարարները, ինչպես նաև դրանց գնորդները, Միության ողջ տարածքում կայուն պահանջներ են ձևավորում համապատասխան միութենական կանոնների մշակման համար:
«Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է ԵԱՏՄ տարածքում ապրանքների էլեկտրոնային առևտրի ոլորտում խաղի ընդհանուր կանոններ սահմանել, որպեսզի այն զարգանա թափանցիկ և արդար ձևով, ինչպես նաև հաշվի առնի ինչպես սպառողների, այնպես էլ բարեխիղճ վաճառողների, մատակարարների և էլեկտրոնային առևտրային հարթակների շահերը»,-ընդգծել է Վահագն Ղազարյանը:
Նստաշրջանի շրջանակում, որին մասնակցել է ԵՏՀ վարչության պետը, տեղի է ունեցել ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի (որն այժմ մշակվում է հանձնաժողովի հարթակում), ինչպես նաև սպառողների իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության հարցերի, Ղազախստանում և ընդհանուր առմամբ Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրների ու խոչընդոտների առարկայական քննարկում։
Բացի այդ, կայացել է Վահան Ղազարյանի աշխատանքային հանդիպումը Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության ներկայացուցիչների հետ, քննարկվել են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին Հանձնաժողովի պատրաստած համաձայնագրի նորմերը: