00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ առաքելությունն իր գործառնական վերջին բազան է բացել Եղեգնաձորում

© Photo : Х / European Union Mission in ArmeniaԵՄ դիտորդները ՀՀ–ում
ԵՄ դիտորդները ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
ԵՄ դիտորդները ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրոպացի դիտորդների ծրագրերի համաձայն՝ երկրի տարածքում նոր բազաների բացում չի նախատեսվում։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը գործառնական բազա է բացել Եղեգնաձորում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության էջից։
«Առաքելությունն այսօր իր գործառնական բազան է բացել Եղեգնաձորում։ Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք,որ դեռ 2023 թվականի սեպտեմբերին առաքելությունը հայտնեց այն մասին, որ իր գլխամասը տեղափոխել է Եղեգնաձոր։
Հիշեցնենք`Հայաստանում փետրվարի 20-ին երկու տարով եվրոպական նոր առաքելություն է տեղակայվել՝ բաղկացած 100 մարդուց։ Առաքելության նպատակը ՀՀ սահմանամերձ մարզերում կայունությանը նպաստելն է, վստահության ամրապնդումը տեղում և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Լրահոս
0