Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արդյունաբերությունը. 2023 թվականի հունվար-օգոստոս

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եթե նախորդ տարի Հայաստանում արդյունաբերական արտադրությունը կազմել է շուրջ 8%, ապա 2023 թվականի սկզբից այն գտնվում է 1%-ի սահմաններում, իսկ հունվար-օգոստոսին նվազել է մինչև 0,1%։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում 2023 թվականի հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրությունը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,2%-ով։ Այս մասին հայտնում է ԵՏՀ վիճակագրական ծառայությունը։
3%-ի չափով աճ է արձանագրվել հունվար-հունիսի և հունվար-հուլիսի արդյունքներով։
Միևնույն ժամանակ Հայաստանում արդյունաբերության արտադրությունը դանդաղել է․ 2022 թվականի արդյունքներով այն կազմել է շուրջ 8%, հիմնականում շինանյութի հաշվին (ցեմենտ, ամրաններև այլն)։ Սակայն այս տարի աճը կտրուկ դանդաղել է․ հունվար-փետրվարիին այն կազմել է 1%, հունվար-հունիսին՝ նույնքան, իսկ հունվար-օգոստոսի արդյունքներով կրճատվել 0,1%-ով։
Թեև շինարարական հատվածում ակտիվությունը շարունակում է բարձր մնալ (հունվար-օգոստոսի արդյունքներով՝ +17,3%), սակայն ցեմենտի և ամրանների արտադրությունը կրճատվել է (տես աղյուսակ 2)։ Կրճատվել է նաև արդյունահանումը հանքերում (5,4%-ով), այդ թվում Սոթքի ոսկու հանքում արդյունահանումը կասեցնելու պատճառով։ Չնայած ռուսաստանցիների կողմից սպառողական պահանջարկի աճի՝ նվազել է նաև սննդամթերքի արտադրությունը (3,3%-ով)։
Արդյունաբերության ընդհանուր շրջանառությանը թույլ չեն տվել «նստել» ծխախոտային, ոսկերչական և ավելի քիչ՝ քիմիական (արտադրության ավելի փոքր ծավալների հաշվին) արդյունաբերությաը, որոնք երկնիշ աճ են գրանցել։
Լրահոս
0