https://armeniasputnik.am/20231017/hajastany-erbeve-ir-taratsqi-nkatmamb-iravazvorutjan-sahmanapakman-khvostum-chi-tvel-pashinjan-67376249.html
Հայաստանը երբևէ իր տարածքի նկատմամբ իրավազորության սահմանափակման խոստում չի տվել. Փաշինյան
Հայաստանը երբևէ իր տարածքի նկատմամբ իրավազորության սահմանափակման խոստում չի տվել. Փաշինյան
Վարչապետը եվրոպացի գործընկերներին բացատրեց` մինչդեռ միջազգային խոսույթում «միջանցք» նշանակում է միջպետական ճանապարհ, մեր տարածաշրջանում այն այլ բովանդակություն... 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T14:59+0400
2023-10-17T14:59+0400
2023-10-17T15:12+0400
նիկոլ փաշինյան
ապաշրջափակում
տրանսպորտ
ադրբեջան
եվրախորհրդարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/11/67369681_0:0:1600:900_1920x0_80_0_0_4e42a6d17202d2b105db0ad8bdf4ef6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանն առանց «միջանցքային» զրույցների պետք է միմյանց համար բացեն ճանապարհները, անցագրային կետերում պետք է գործեն սահմանային և այլ հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա։Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց` Գրանադայի հայտարարության մեջ նշված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքներից մեկը վերաբերում է երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային կապերի բացմանը։Նա մանրամասնում է` այս դեպքում Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս` խաղաղապահների վերահսկողության ներքո։ Հետևաբար այս կոնտեքստում «միջանցք» բառն ունի արտատարածքային շերտի իմաստ։«Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի տեղ իր ոչ մի տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնել, նման խոստում չի տվել»,– շեշտեց Փաշինյանը։Իսկ ինչ վերաբերում է փոխադարձության և հավասարության սկզբունքով հաղորդակցությունների ապաշրջափակմանը` երկրների իրավազորության ներքո, Հայաստանը պատրաստ է օր առաջ դա անել։ Փաշինյանը Մեղրիի երկաթուղին Եվրախորհրդարանում անվանեց «խաղաղության խաչմերուկ»Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները նույնպես պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/11/67369681_200:0:1400:900_1920x0_80_0_0_9065999a8f35eea4d12b134b87d46ac7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ապաշրջափակում, տրանսպորտ, ադրբեջան, եվրախորհրդարան
նիկոլ փաշինյան, ապաշրջափակում, տրանսպորտ, ադրբեջան, եվրախորհրդարան
Հայաստանը երբևէ իր տարածքի նկատմամբ իրավազորության սահմանափակման խոստում չի տվել. Փաշինյան
14:59 17.10.2023 (Թարմացված է: 15:12 17.10.2023) Վարչապետը եվրոպացի գործընկերներին բացատրեց` մինչդեռ միջազգային խոսույթում «միջանցք» նշանակում է միջպետական ճանապարհ, մեր տարածաշրջանում այն այլ բովանդակություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանն առանց «միջանցքային» զրույցների պետք է միմյանց համար բացեն ճանապարհները, անցագրային կետերում պետք է գործեն սահմանային և այլ հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա։
Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց` Գրանադայի հայտարարության մեջ նշված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքներից մեկը վերաբերում է երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային կապերի բացմանը։
«Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։ Միջազգային առօրյա խոսույթում ձեզ ծանոթ բառապաշարով «միջանցք» ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ։ Բայց մեր տարածաշրջանի պարագայում կա մի առանձնահատկություն` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը»,– նշեց Փաշինյանը։
Նա մանրամասնում է` այս դեպքում Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս` խաղաղապահների վերահսկողության ներքո։ Հետևաբար այս կոնտեքստում «միջանցք» բառն ունի արտատարածքային շերտի իմաստ։
«Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի տեղ իր ոչ մի տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնել, նման խոստում չի տվել»,– շեշտեց Փաշինյանը։
Իսկ ինչ վերաբերում է փոխադարձության և հավասարության սկզբունքով հաղորդակցությունների ապաշրջափակմանը` երկրների իրավազորության ներքո, Հայաստանը պատրաստ է օր առաջ դա անել։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները նույնպես պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։