00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԱԳՍ–ի նախկին պետը մեղադրվում է մանկատների երեխաներին վաճառելու համար. դատախազություն

© Sputnik / Aram NersesyanԳլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվել
Ա.Ս.-ն պատասխանատու լինելով որդեգրման հետ կապված ֆինանսական կամ այլ օգուտի ստացումը կանխելու համար, չի իրականացրել որևէ հսկողություն:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Օտարերկրյա որդեգրումների բնագավառում լիազոր անձ հանդիսացած ՔԿԱԳ (ԶԱԳՍ) գործակալության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:
«Մասնավորապես` նա տեղեկացված լինելով օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում «Երեխաների պաշտպանության մասին և օտարերկրյա որդեգրումների ոլորտում համագործակցության մասին» կոնվենցիայի խախտմամբ գործունեություն իրականացնելու մասին չի իրականացրել որևէ հսկողություն: Արդյունքում՝ ոլորտում գործող կազմակերպությունները, առանց թույլտվության և համապատասխան ընթացակարգ անցնելու, շարունակել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, Ա.Ս.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Ա.Գ.-ի հետ (որդեգրումների վերաբերյալ դատարանում քննվող քրեական վարույթով մեղադրյալ), դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելու ուղղությամբ (որդեգրման կապակցությամբ ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելում և որդեգրման միջնորդական գործունեության կանխում):
Արդյունքում՝ Ա.Գ.-ն ոչ միայն ստացել է չարդարացված ֆինանսական օգուտ, այլև յուրաքանչյուր երեխայի որդեգրման գործընթացն իրականացնելու համար ստացել է առանձին փոխհատուցում, ինչը հակասում է կոնվենցիային։
Պարզվել է նաև, որ յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Ա.Գ.-ին փոխանցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի համար պահանջվող չափից ակնհայտ բարձր գումար:
«Բացի վերոնշյալը, օտարերկրացիների կողմից ներկայացված փաստաթղթերում բացակայել են երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերն այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով: Ա.Ս.-ն, լինելով վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ուսումնասիրելով որդեգրողների դիմումները և ներկայացված փաստաթղթերը, ՀՀ կենտրոնական մարմնի ղեկավարին (ՀՀ արդարադատության նախարարին) առաջարկել է օտարերկրացիներին տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն՝ անտեսելով երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր վերոնշյալ փաստաթղթի բացակայությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Ա.Ս.-ի արարքների արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։ Օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձի կողմից անխոչընդոտ կատարվել է ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երկու և ավելի երեխաների վաճառք:
Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) (10 դրվագ):
Նույն քրեական վարույթի շրջանակում՝ 2023 թվականի մայիսին, քրեական հետապնդում էր հարուցվել ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20 հազար եվրոյով և 5 հազար ԱՄՆ դոլարով երկու երեխաներին վաճառելու փորձ կատարած Դ.Գ.-ի նկատմամբ՝ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու կամ ավելի երեխայի վաճառքի փորձ և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը հոդվածներով:
Լրահոս
0