https://armeniasputnik.am/20231018/bajdeny-zhamanel-e-israjel-tesanjut-67411093.html
Բայդենը ժամանել է Իսրայել. տեսանյութ
Բայդենը ժամանել է Իսրայել. տեսանյութ
Ջո Բայդենին դիմավորում են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իսահակ Հերցոգը։ 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T13:00+0400
2023-10-18T13:00+0400
2023-10-18T13:00+0400
տեսանյութեր
ջո բայդեն
իսրայել
պաղեստին
գազայի հատված
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/12/67410001_29:0:836:454_1920x0_80_0_0_d77fd88c0bfb063a07f2acf8d4d0a200.jpg
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել` իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ԱՄՆ առաջնորդի ինքնաթիռը տեղական ժամանակով 10:50-ի սահմաններում վայրէջք է կատարել Իսրայելի օդանավակայանում։Բայդենին օդանավակայանում դիմավորում են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իսահակ Հերցոգը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Գազայի հատվածի «Ալ Ահլի» հիվանդանոցը հրետակոծության է ենթարկվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով` ավելի քան 500 մարդ է զոհվել, մեծամասնությունը` կանայք և երեխաներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` զոհերի թիվը գերազանցել է 800–ը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել։Պաղեստինը հարվածի համար մեղադրել է Իսրայելին, սակայն ՑԱԽԱԼ–ն իր առնչությունը հերքում է։ ՑԱԽԱԼ–ը հայտարարել են, որ ողբերգության պատճառը տեղի արմատականների կողմից հրթիռի անհաջող արձակումն է եղել։Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/12/67410001_171:0:776:454_1920x0_80_0_0_c8a9a1137b56e9998b743a8c66cf7568.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, видео, ջո բայդեն, իսրայել, պաղեստին, գազայի հատված, պատերազմ
տեսանյութեր, видео, ջո բայդեն, իսրայել, պաղեստին, գազայի հատված, պատերազմ
Բայդենը ժամանել է Իսրայել. տեսանյութ
Ջո Բայդենին դիմավորում են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իսահակ Հերցոգը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել` իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Բայդենը Իսրայել կայցելի հոկտեմբերի 18-ին։ Իսրայել այցելելուց հետո, Բայդենը ծրագրում էր Ամմանում հանդիպել Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի և Պաղեստինի ազգային վարչախմբի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, սակայն այցը Հորդանանի մայրաքաղաք չեղարկվել է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումից հետո։
ԱՄՆ առաջնորդի ինքնաթիռը տեղական ժամանակով 10:50-ի սահմաններում վայրէջք է կատարել Իսրայելի օդանավակայանում։
Բայդենին օդանավակայանում դիմավորում են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իսահակ Հերցոգը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Գազայի հատվածի «Ալ Ահլի» հիվանդանոցը
հրետակոծության է ենթարկվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով` ավելի քան 500 մարդ է զոհվել, մեծամասնությունը` կանայք և երեխաներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` զոհերի թիվը գերազանցել է 800–ը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել։
Պաղեստինը հարվածի համար մեղադրել է Իսրայելին, սակայն ՑԱԽԱԼ–ն իր առնչությունը հերքում է։ ՑԱԽԱԼ–ը հայտարարել են, որ ողբերգության պատճառը տեղի արմատականների կողմից հրթիռի անհաջող արձակումն է եղել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: