ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 23–ին կքննարկեն ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԵՄ երկրների դրոշները
ԵՄ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
ԵՄ երկրների դրոշները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23–ին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 23–ին կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը։
Նշվում է, որ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23–ին, ժամը 8: 30–ին Լյուքսեմբուրգում։
«Կարծիքներ կփոխանակեն Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի խորհրդի պաշտոնական նիստի ավարտին ԵՄ նախարարները կմասնակցեն ԵՄ–Կենտրոնական Ասիա 19–րդ նախարարական հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ:
Լրահոս
0