ԵՄ–ն ֆինանսապես կօգնի ուժեղացնելու ՀՀ առողջապահական համակարգը

© Photo : press office of the Ministry of Health of RAԱնահիտ Ավանեսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարը նաև նշել է, որ պետք է ուժեղացնել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրումները կօգնեն ուժեղացնել համակարգի պատրաստվածությունը: ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն անդրադրաձել է նաև Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքներին:
«Ուժեղացնել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով»,– ասել է Ավանեսյանը:
Դեսպանն իր հերթին ասել է, որ քննարկման փուլում են ՀՀ–ԵՄ գործողությունների պլանով նախատեսվող զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում:
Հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ընթացիկ բարեփոխումներին:
Լրահոս
0