https://armeniasputnik.am/20231018/hamanerum-enq-aknkalum-lgh-bvolvor-hajeri-hamar-emn-nvor-hajtararutjun-e-yndunel-67452125.html
«Համաներում ենք ակնկալում ԼՂ բոլոր հայերի նկատմամբ». ԵՄ–ն հայտարարություն է ընդունել
«Համաներում ենք ակնկալում ԼՂ բոլոր հայերի նկատմամբ». ԵՄ–ն հայտարարություն է ընդունել
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հերթական հայտարարությունն է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T22:58+0400
2023-10-18T22:58+0400
2023-10-18T23:17+0400
հայաստան
ադրբեջան
եվրամիություն
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/19/57225069_0:0:3319:1867_1920x0_80_0_0_11a04fe6d870f12c1fedbe1fd93a4b68.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ և կհաստատի իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում ընդունված հայտարարությունում։Նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման հետևանքով ստեղծված չափազանց բարդ իրավիճակին:Արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը (ավելի քան 100,6 հազար մարդ) ապաստան է գտել Հայաստանում, փաստաթղթի հեղինակներն ընդգծում են մշտական անարգել մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը նրանց, ովքեր մնացել են Ղարաբաղում, և նրանց, ովքեր հեռացել են:Ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն ու անվտանգությունը, ներառյալ նրանց՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը ՝ առանց ահաբեկման և խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի փախստականների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար Լեռնային Ղարաբաղ՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները։ԵՄ–ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԼՂ հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարությունները` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն է կրում բնակչության հետագա ճակատագրի հիմնական պատասխանատվությունը։«Պետք է ներկայացվեն առարկայական, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման երաշխիք մենք ակնկալում ենք համընդհանուր համաներում ԼՂ բոլոր հայերի` ներառյալ նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան կոշտ հռետորաբանությունից»,– ասված է փաստաթղթում։Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ միջազգային հանրության հասանելիությունը վճռորոշ նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է այդքան անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիտորինգի ապահովմանը:ԵՄ–ն ևս մեկ անգամ վերահաստատել է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանը և տարածքային ամբողջականությանը:ԵՄ–ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/19/57225069_349:0:3080:2048_1920x0_80_0_0_0a29a255c696df1fd3dc5e6e7254d514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, եվրամիություն, լեռնային ղարաբաղ
հայաստան, ադրբեջան, եվրամիություն, լեռնային ղարաբաղ
«Համաներում ենք ակնկալում ԼՂ բոլոր հայերի նկատմամբ». ԵՄ–ն հայտարարություն է ընդունել
22:58 18.10.2023 (Թարմացված է: 23:17 18.10.2023) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հերթական հայտարարությունն է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ և կհաստատի իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում ընդունված
հայտարարությունում։
Նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման հետևանքով ստեղծված չափազանց բարդ իրավիճակին:
Արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը (ավելի քան 100,6 հազար մարդ) ապաստան է գտել Հայաստանում, փաստաթղթի հեղինակներն ընդգծում են մշտական անարգել մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը նրանց, ովքեր մնացել են Ղարաբաղում, և նրանց, ովքեր հեռացել են:
Ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն ու անվտանգությունը, ներառյալ նրանց՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը ՝ առանց ահաբեկման և խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի փախստականների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար Լեռնային Ղարաբաղ՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները։
«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պետք է հետևի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սեպտեմբերի 22–ին սահմանած միջանկյալ միջոցներին, այսինքն՝ ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների, մասնավորապես 2–րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3–րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի արգելում) խախտմանը»,– ասված է հայտարարության մեջ:
ԵՄ–ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԼՂ հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարությունները` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն է կրում բնակչության հետագա ճակատագրի հիմնական պատասխանատվությունը։
«Պետք է ներկայացվեն առարկայական, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման երաշխիք մենք ակնկալում ենք համընդհանուր համաներում ԼՂ բոլոր հայերի` ներառյալ նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան կոշտ հռետորաբանությունից»,– ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ միջազգային հանրության հասանելիությունը վճռորոշ նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է այդքան անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիտորինգի ապահովմանը:
ԵՄ–ն ևս մեկ անգամ վերահաստատել է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանը և տարածքային ամբողջականությանը:
«Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի»,– նշված է հայտարարության մեջ:
ԵՄ–ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։