https://armeniasputnik.am/20231018/pashinjany-tt-volvorti-zargacman-herankarnery-qnnarkel-e-adobei-nakhagahi-het--67451593.html
Փաշինյանը ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները քննարկել է «Adobe»–ի նախագահի հետ
Փաշինյանը ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները քննարկել է «Adobe»–ի նախագահի հետ
«Adobe»–ի նախագահը բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա է տեսնում Հայաստանում։ 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T22:15+0400
2023-10-18T22:15+0400
2023-10-18T22:33+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տտ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/12/67448959_0:71:1670:1011_1920x0_80_0_0_f9735e327d4ed1f49edfcbc44cd78f0c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները քննարկել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ «Adobe»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նարայենը ՀՀ վարչապետի կողմից արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանում կա ՏՏ ոլորտի զարգացման որոշակի դինամիկա: Ըստ նրա` ՀՀ–ում ոլորտը մոտավորապես երկնիշ աճ է գրանցում. 2022 թ. տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:Նարայենն էլ ասել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:Նարայենի խոսքով` «Adobe»-ը հպարտանում է, որ ՀՀ–ում ունի գիտահետազոտական ներկայություն: Երեկ ընկերությունը բացել է իր նոր շենքը, ինչը, ըստ նրա, վկայում է, որ «Adobe»-ը հավատարիմ է Հայաստանի ժողովրդին և պատրաստ է շարունակել ընդլայնել իր ներկայությունն այստեղ:Ռուս մասնագետները կօգնեն Հայաստանին թվային տնտեսություն ստեղծելու հարցում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/12/67448959_0:0:1484:1113_1920x0_80_0_0_0e5e145e6dfbfb3de582d65e1ba559ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տտ
հայաստան, նիկոլ փաշինյան, տտ
Փաշինյանը ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները քննարկել է «Adobe»–ի նախագահի հետ
22:15 18.10.2023 (Թարմացված է: 22:33 18.10.2023) «Adobe»–ի նախագահը բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա է տեսնում Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները քննարկել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ «Adobe»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նարայենը ՀՀ վարչապետի կողմից արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանում կա ՏՏ ոլորտի զարգացման որոշակի դինամիկա: Ըստ նրա` ՀՀ–ում ոլորտը մոտավորապես երկնիշ աճ է գրանցում. 2022 թ. տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:
Նարայենն էլ ասել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:
«Շատ բարձր եմ գնահատում զրույցը, որ այսօր ունեցա ՀՀ վարչապետի հետ: Նա ինձ բազմաթիվ հարցեր տվեց, թե ինչ կպահանջվի ՏՏ զարգացումն ավելի առաջ մղելու համար: Երկուսիս համար շատ լավ զրույց էր, երկուսիս հետաքրքրում էր կրթությունը, տաղանդի թեման և մակրոտնտեսական միջավայրի ստեղծումը, որում ավելի շատ ընկերությունների մեկնարկի հնարավորություններ կլինեն, քանի որ ես իրոք հավատացած եմ, որ ստարտափների համայնքը երկրում կարևոր ցուցիչ է ոլորտի հաջողության համար»,– ասել է նա:
Նարայենի խոսքով` «Adobe»-ը հպարտանում է, որ ՀՀ–ում ունի գիտահետազոտական ներկայություն: Երեկ ընկերությունը բացել է իր նոր շենքը, ինչը, ըստ նրա, վկայում է, որ «Adobe»-ը հավատարիմ է Հայաստանի ժողովրդին և պատրաստ է շարունակել ընդլայնել իր ներկայությունն այստեղ: