00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի Գրան պրիի հաղթողը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՀրապարակվում են Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի հաղթողները
Հրապարակվում են Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի հաղթողները - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Հրապարակվում են Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի հաղթողները
Բաժանորդագրվել
Ստենինի անվան հաջորդ` հոբելյանական մրցույթում պետք է ինչ-որ նոր բան սպասել, հանդիսավոր արարողության ժամանակ ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած հանդիսավոր արարողության շրջանակում հայտարարել է Գրան պրիի հաղթողին:
Թվով իններորդ մրցույթի գլխավոր մրցանակը նվաճել է ռուս լրագրող Ալեքսեյ Օրլովի «Հրացոլք» («Зарево») սև-սպիտակ ֆոտոպատմությունը:
© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Օրլով
Фотограф Алексей Орлов, получивший Гран-при в номинации Главные новости. Серии фотографий конкурса фотожурналистики имени Андрея Стенина 2023 года за работу Зарево - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Ալեքսեյ Օրլով
«Մրցույթը ծնվել է ողբերգական իրադարձության արդյունքում. 2014 թվականին մեր ռազմական թղթակցի մահը, այն ժամանակ մենք դեռ այդպես չէինք անվանում մեր թղթակիցներին և մեր լուսանկարիչներին պատերազմի սկսվելու վայրում։ Այդ հիմա ենք մենք պատերազմի սկիզբը թվագրում 2014 թվականով, իսկ այն ժամանակ դեռ չէինք հասկանում թեժացող գործընթացի մասշտաբները, բայց արդեն առաջին կորուստներն ունեինք մեր լրագրողական կորպուսում։ Ցավոք, այս ամառ մենք Եկատերինբուրգում հրաժեշտ տվեցինք մեր մեկ այլ թղթակցի` զինվորական դատախազ Ռոստիսլավ Ժուրավլյովին։ Այս մասնագիտությունը ենթադրում է այդպիսի ռիսկ և անձնազոհություն: Եվ, ցավոք, այս մրցույթում հիմա պատերազմն ավելի շատ է, քան նախկինում, հավանաբար, դա արտացոլում է համաշխարհային միտումը, ուր գլորվում է աշխարհը»,– ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոց«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լուսանկարչական տեղեկատվության միացյալ տնօրինության ղեկավար Ալեքսանդր Շտոլը (ձախից) և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը
Директор объединенной дирекции фотоинформации медиагруппы Россия сегодня Александр Штоль (слева) и генеральный директор медиагруппы Россия сегодня Дмитрий Киселев - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լուսանկարչական տեղեկատվության միացյալ տնօրինության ղեկավար Ալեքսանդր Շտոլը (ձախից) և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը
Նա նաև նշեց, որ լուսանկարները ժամանակակից աշխարհի գեղարվեստական պատկերների ստեղծումն են, դրանց շնորհիվ մենք աշխարհն ավելի խորն ենք հասկանում, ավելի սուր:
Կիսելյովի խոսքով՝ Ստենինի անվան հաջորդ հոբելյանական մրցույթում պետք է ինչ-որ նոր բան սպասել։
Բռնի տեղահանված 30 արցախցիներ տեղավորվել են Գյումրու մարզադաշտի համարներում. լուսանկարներ
Դոնեցկում և Մարիուպոլում տեղի ունեցած իրադարձությունների մասին «Հրացոլք» ռեպորտաժը նկարահանվել է հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ ամիս անց, հեղինակը 2022 թվականի մարտին ՀՌՕ գոտում իր աշխատանքն այսպես է նկարագրում.
«Այս օրերը, հավանաբար, ամենադժվարն են իմ կյանքում, քանի որ ես տեսա մարդկանց, ովքեր ապրում էին այդ ամենը Դոնեցկ և Մարիուպոլ քաղաքներում։ Իմ նպատակն էր այս վայրը ցույց տալ որպես ընդհանուր, հավաքական կերպար մի քաղաքի, որի խաղաղ օրերն ավարտված են։ Նրա բնակիչների կյանքն ու ճակատագիրը փոխել են իրենց արժեքները, շատերը կորցրել են իրենց տները և նույնիսկ հարազատներին։ Շատերը զրկվել են ամեն ինչից, բացի հույսից»։
«Գլխավոր նորություններ» անվանակարգում մեկական լուսանկարների շարքում լավագույնն է ճանաչվել Բահրեյնից Այման Յակուբի «Հրե գունդ» լուսանկարը` սաուդյան Ջիդդա քաղաքում Saudi Aramco նավթաբազայի վրա Եմենի կողմից հասցված հրթիռային հարվածի մասին։ Լուսանկարների շարքում այս անվանակարգում ժյուրին որոշել է առաջին տեղ որևէ մեկին չշնորհել։
Ստենինի անվան մրցույթի մասնակիցների թվում ամենաճանաչվածը «Իմ մոլորակ» անվանակարգում դարձավ Կալկաթայից թղթակից Սայանա Ադհիքարիի «Մահացող ավանդույթը» սև–սպիտակ լուսանկարը, որը պատմում Հնդկաստանի հյուսիսային ափերին ձկնորսների արհեստի մասին, և իսպանացի վավերագրող-լուսանկարիչ Ադրա Պալլոնի «Դեմոթանազիա» (Ժողովրդագրական էվթանազիա) պատմությունը, որը ցնցող է իր վիզուալ ռակուրսով և պատմում է իսպանական Գալիսիա համայնքի գյուղական տեղանքից բնակչության հեռացման և նահանգի իշխանությունների թողտվությամբ դրա վերացման մասին։
© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՄոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Անդրեյ Ստենինի անվան 2023 թվականի Գրան պրիի և ֆոտոլրագրության մրցույթի հաղթողների հայտարարման հանդիսավոր արարողությունից առաջ
Посетитель фотовыставки перед началом торжественной церемонии объявления Гран-при и победителей конкурса фотожурналистики имени Андрея Стенина 2023 года в Международном мультимедийном пресс-центре Россия сегодня в Москве. - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Մոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Անդրեյ Ստենինի անվան 2023 թվականի Գրան պրիի և ֆոտոլրագրության մրցույթի հաղթողների հայտարարման հանդիսավոր արարողությունից առաջ
Մարզական անվանակարգում առաջին հորիզոնականը երկու կատեգորիաներում էլ` մեկական լուսանկարներ և լուսանկարների շարք, տրվել է ռուսաստանցիներին։ Լավագույն լուսանկարն առաջին կատեգորիայում դարձավ Էդգար Բրեշչանովի «Պայքար մինչև վերջին կաթիլը» աշխատանքը, որը ԲԿՄԱ-Մոսկվա երիտասարդական ֆուտբոլային ակումբի պաշտպան Եգոր Նոսկովի մասնակցությամբ դրվագ է պատկերում ` Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ խաղից։ Այն արժանացել է նաև Համաարաբական տեղեկատվական հոլդինգ Al-Mayadeen TV–ի հատուկ մրցանակի։
© Sputnik / Asatur YesayantsՄոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Անդրեյ Ստենինի անվան 2023 թվականի Գրան պրիի և ֆոտոլրագրության մրցույթի հաղթողների հայտարարման հանդիսավոր արարողությունից առաջ
Открытие фотовыставки Крымская весна, всегда вместе, посвященная 8-му году единства Крыма и России (6 апреля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Մոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Անդրեյ Ստենինի անվան 2023 թվականի Գրան պրիի և ֆոտոլրագրության մրցույթի հաղթողների հայտարարման հանդիսավոր արարողությունից առաջ
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» դիտարժան օդային շոուի երևանյան առաջնախաղը` լուսանկարներում
Լուսանկարների շարքում լավագույնն է ճանաչվել Սերգեյ Բոբիլյովի «Հաղթանակների էներգիան», որը միավորել է պեկինյան XXIV Օլիմպիական խաղերում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի մասնակցության ամենավառ պահերը։
«Դիմանկար։ Մեր ժամանակների հերոսը» անվանակարգում լավագույնը դարձան Ռուսաստանից և Ֆրանսիայից ներկայացված ֆոտոլրագրողների աշխատանքները` Նովոսիբիրսկից լրագրող Վլադիսլավ Նեկրասովի «Իմագո» սև–սպիտակ լուսանկարն ու ֆրանսիացի ռեպորտյոր Լյուսի Օդիեն Դարասի «Լիլու` աուտիզմը ներսից» շարքը, որը պատմում է լուսանկարչի եղբոր` Անտուանի մասին, որը տառապում է աուտիկ սպեկտրի խանգարումով։
© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՄոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Անդրեյ Ստենինի անվան 2023 թվականի ֆոտոլրագրության մրցույթի Գրան պրիի և հաղթողների հայտարարման արարողության մասնակիցները
Участники церемонии объявления Гран-при и победителей конкурса фотожурналистики имени Андрея Стенина 2023 года в Международном мультимедийном пресс-центре Россия сегодня в Москве. - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Մոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Անդրեյ Ստենինի անվան 2023 թվականի ֆոտոլրագրության մրցույթի Գրան պրիի և հաղթողների հայտարարման արարողության մասնակիցները

Մրցույթի մասին

ՅՈւՆԵՍԿՕ–ի գործերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կազմակերպած Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթն իր առաջ խնդիր է դնում աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հանրության ուշադրությունը հրավիրել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրներին։ Սա հարթակ է, որտեղ երիտասարդ, տաղանդավոր և նորն ընկալելու ունակ լուսանկարիչները ուշադրություն են հրավիրում մեզ շրջապատող մարդկանց և իրադարձությունների վրա։
Մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերներն են Sputnik լրատվական գործակալությունն ու ռադիոկայանը, RT հեռուստաալիքն ու պորտալը, Independent Media մեդիահոլդինգը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), ANA լրատվական գործակալությունը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Shanghai United Media Group–ը (SUMG, Չինաստան), China Daily թերթի ինտերնետ–պորտալը (Չինաստան), The Paper–ի ինտերնետ պորտալը (Չինաստան), Al Mayadeen մեդիացանցը (Լիբանան)։
Մրցույթին աջակցում են Ռուսաստանի լրագրողների միությունը, YOung JOurnalists լրատվական պորտալը, Russian Photo պորտալը, Photo-study.ru պորտալը։
Լրահոս
0