Իրանի հարավ-արևելքում ոստիկանությունը գրեթե 4 տոննա մորֆին է առգրավել

© AP Photo / VAHID SALEMIԻրանի իրավապահները
Իրանի իրավապահները - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Իրանի իրավապահները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձերբակալվել է 6 անձ, առգրավվել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Մորֆինի 3,7 տոննա քաշով խմբաքանակ է առգրավվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգի ոստիկանության կողմից: Այս մասին հայտարարել է նահանգի իրավակարգի ուժերի հրամանատար, գեներալ Նասեր Ֆարշիդը։
«Զննման կետի աշխատակիցների մոտ կասկած է առաջացրել խաչմերուկում կայանված բեռնատարը․․․ Այն ավտոկայանատեղի տեղափոխելուց և մի քանի ժամվա ընթացքում ստուգելուց հետո հայտնաբերվել է 3710 կգ մորֆին»,-ասել է Ֆարշիդը, հաղորդում է Tasnim-ը:
Հրամանատարը մանրամասնել է, որ այս գործով ձերբակալվել է վեց անձ, առգրավվել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա:
Հունիսի վերջին Իրանի իրավապահ ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ թմրավաճառների դեմ պայքարի ընթացքում զոհվել է Իրանի ոստիկանության շուրջ 4 հազար աշխատակից: Նա ընդգծել էր, որ Իրանը թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է:
Լրահոս
0