https://armeniasputnik.am/20231019/lgh-ic-erekhaneri-ev-kananc-khvoshtangvats-u-andamakheghvats-dier-en-bervel-hh-mip-67466732.html
ԼՂ-ից երեխաների և կանանց խոշտանգված ու անդամախեղված դիեր են բերվել․ ՀՀ ՄԻՊ
ԼՂ-ից երեխաների և կանանց խոշտանգված ու անդամախեղված դիեր են բերվել․ ՀՀ ՄԻՊ
Անահիտ Մանասյանը նշում է, որ ՄԻՊ աշխատակազմը անձանց խոշտանգումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել։ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T13:47+0400
2023-10-19T13:47+0400
2023-10-19T14:08+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
դիակ
երեխա
կին
անահիտ մանասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/04/57660672_0:26:1571:910_1920x0_80_0_0_9d94aa3cb1a7ceeee257bfd0092b90bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ՀՀ ՄԻՊ-ը վստահեցրեց, որ այս ամենի մասին ներկայացրել է բոլոր միջազգային գործընկերներին։Նա ընդգծեց, որ անձանց խոշտանգումների և մարմինների անդամախեղումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ են իրականացվել, բայց այս պահին թիվ չի հրապարակի, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել բոլոր դեպքերը բացահայտելու համար։Հարցին, թե Բաքվում հայազգի քանի կալանավորված անձ կա, Մանասյանը պատասխանեց՝ հստակ թիվ չի կարող նշել, քանի որ տեղեկությունների առաջին կրողը չէ, բայց դրանք անընդհատ մշակվում են։«Իմ իրավասության շրջանակում փորձում եմ տեղեկություններ ձեռք բերել, բայց մի բան կարող եմ հատուկ շեշտել՝ ակնհայտ է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումները և միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքներին տեղի են ունենում միջազգային իրավական բոլոր չափանիշների խախտմամբ։ Այդ առնչությամբ իմ դիրքորոշումն անընդհատ ներկայացնում եմ միջազգային կառույցներին»,- ասաց Մանասյանը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/04/57660672_0:0:1397:1047_1920x0_80_0_0_14360f0596a90efea84df59edec888f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, դիակ, երեխա, կին, անահիտ մանասյան
հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, դիակ, երեխա, կին, անահիտ մանասյան
ԼՂ-ից երեխաների և կանանց խոշտանգված ու անդամախեղված դիեր են բերվել․ ՀՀ ՄԻՊ
13:47 19.10.2023 (Թարմացված է: 14:08 19.10.2023) Անահիտ Մանասյանը նշում է, որ ՄԻՊ աշխատակազմը անձանց խոշտանգումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Մարդկանց խոշտանգումների, մարմինների անդամախեղումների և այլ դեպքերի մասին առաջինը ես եմ խոսել։ Մարդու իրավունքների պաշտպանի` անգլերենով պատրաստված նախնական զեկույցը (անձանց խոշտանգումների վերաբերյալ․ խմբ․) Հաագայի դատարանում ներկայացվել է որպես հիմնական ապացույց։ Հիմնական արձանագրումները հետևյալն են։ Կան Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում` քաղաքացիական անձանց, մասնավորապես` երեխաների, կանանց, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ»,- ասաց Մանասյանը։
ՀՀ ՄԻՊ-ը վստահեցրեց, որ այս ամենի մասին ներկայացրել է բոլոր միջազգային գործընկերներին։
Նա ընդգծեց, որ անձանց խոշտանգումների և մարմինների անդամախեղումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ են իրականացվել, բայց այս պահին թիվ չի հրապարակի, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել բոլոր դեպքերը բացահայտելու համար։
Հարցին, թե Բաքվում հայազգի քանի կալանավորված անձ կա, Մանասյանը պատասխանեց՝ հստակ թիվ չի կարող նշել, քանի որ տեղեկությունների առաջին կրողը չէ, բայց դրանք անընդհատ մշակվում են։
«Իմ իրավասության շրջանակում փորձում եմ տեղեկություններ ձեռք բերել, բայց մի բան կարող եմ հատուկ շեշտել՝ ակնհայտ է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումները և միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքներին տեղի են ունենում միջազգային իրավական բոլոր չափանիշների խախտմամբ։ Այդ առնչությամբ իմ դիրքորոշումն անընդհատ ներկայացնում եմ միջազգային կառույցներին»,- ասաց Մանասյանը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։