Մասկը հերքել է Եվրոպայում X սոցցանցի հնարավոր արգելափակման մասին տեղեկատվությունը

© AP Photo / Matt RourkeԻլոն Մասկը
Իլոն Մասկը - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Իլոն Մասկը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Business Insider պորտալին, որը գրել էր այդ մասին, միլիարդատերը «կեղծ լրատվամիջոց» է անվանել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է իրեն պատկանող X (նախկինում Twitter) սոցիալական ցանցի` Եվրոպայում հնարավոր արգելափակման մասին տեղեկատվությունը:
«Հերթական բացարձակ սուտ հոդվածը Business Insider-ից։ Դա իսկական լրատվամիջոց չէ»,-գրել է Մասկը X-ի իր էջում` պատասխանելով համապատասխան հրապարակմանը։
Ավելի վաղ Business Insider պորտալը հայտնել էր, որ Մասկը դիտարկում է եվրոպացի օգտատերերի համար X սոցցանցը արգելափակելու հնարավորությունը:
Լրահոս
0