Ռիգայում որոշվել է հանել ակադեմիկոս Կելդիշի կիսանդրին

© Photo : Public domain / Smig / Бюст М. В. Келдыша в РигеՄստիսլավ Կելդիշի հուշարձանը Ռիգայում
Մստիսլավ Կելդիշի հուշարձանը Ռիգայում - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Մստիսլավ Կելդիշի հուշարձանը Ռիգայում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռիգայում Մստիսլավ Կելդիշի հուշարձանը կքանդեն և պահեստ կուղարկեն մինչև նոյեմբերի 8-ը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ռիգայի քաղաքային դուման պահանջել է քանդել Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, ակադեմիկոս Մստիսլավ Կելդիշի հուշարձանը, քանի որ «նա միջուկային զենք էր ստեղծում Ստալինի համար»:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ծնունդով Ռիգայից ակադեմիկոս Մստիսլավ Կելդիշի հուշարձանը կապամոնտաժվի մինչև նոյեմբերի 8-ը և կտեղափոխվի պահեստ:
Քաղաքային խորհրդում նաև հիշեցրել են, որ Ռիգայի Մստիսլավ Կելդիշի փողոցը 2022 թվականի վերջին վերանվանվել է լատվիացի գրող Կաուձիտե եղբայրների անունով։
Մստիսլավ Կելդիշը ծնվել է Ռիգայում 1911 թվականին։ Լեգենդար խորհրդային գիտնականը խորհրդային տիեզերական ծրագրի տեսաբան էր։ Ակադեմիկոս Կելդիշը հայտնի է խորհրդային պաշտպանության ոլորտում իր նվաճումներով և աշխարհում առաջին մարդատար տիեզերանավի՝ «Վոստոկի» հաջող արձակմամբ:
Լրահոս
0