00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստաս Նամինը (Միկոյան) և նրա զավակները. ինչ է հայտնի երաժշտի ընտանիքի մասին

© Photo : соцсетиԱրտյոմ Միկոյանն ու Ստաս Նամինը
Արտյոմ Միկոյանն ու Ստաս Նամինը - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Բաժանորդագրվել
Ստաս Նամինը չորս երեխա ունի` մեկ դուստր առաջին ամուսնությունից, հարազատ և որդեգրած որդիներ՝ երրորդից, ևս մեկ որդի` վերջին ամուսնությունից։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայկական արմատներով ռուսաստանցի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինի (Անաստաս Միկոյան) ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը շատերին է ցնցել: Նրա խորթ որդին՝ Ռոման Նովիկովը, մերձմոսկովյան ամառանոցում սպանել է իր կրտսեր եղբորը՝ Արտյոմին, և իր հարազատ տատիկին՝ Պոլինա Տկաչենկոյին։
Տղամարդը, ամենայն հավանականությամբ, թմրանյութերի ազդեցության տակ է եղել, քանի որ հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ամեն ինչ մշուշի մեջ էր, ինքը չի էլ հիշում, թե ինչպես է սպանել հարազատներին: Պարզվում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ նրա պատճառով մարդ է մահանում։ 2007 թվականին Ռոմանը հարբած նստել էր ղեկին և Մոսկվայում հետիոտնային անցումի վրա վրաերթի ենթարկել մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհու։ Կինը տեղում մահացել էր։
Այն ժամանակ ռոք երաժշտի որդին դատապարտվել էր 2 տարվա պայմանական ազատազրկման։ Նա շարունակում էր ապրել Մոսկվայի կենտրոնում և աշխատել ՏՏ ընկերություններից մեկում։ Հաճախ էր մասնակցում տարբեր երեկույթների, ինչն էլ մշտական վեճերի պատճառ էր դառնում ընտանիքում։ Այդպիսի մի երեկույթից հետո նրան նույնիսկ ծեծել ու թալանել էին։
Երբ Ստաս Նամինն ամուսնացել է Գալինայի հետ (Ստաս Նամինի երրորդ կինը), Ռոման Նովիկովը 1 տարեկան է եղել։ 1993 թվականին ծնվել է նրանց որդին՝ Արտյոմը (որին այսօր սպանել է եղբայրը)։ Նամինն ու Գալինան միասին ապրել են 25 տարի և ամուսնալուծվել 2015 թվականին։
© Photo : соцсетиՌոման Նովիկով
Сводный брат Артема Микояна, Роман Новиков - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Ռոման Նովիկով
Ի տարբերություն Ռոմանի` կրտսեր եղբայրը հանգիստ էր ու հանդարտ, հետաքրքրվում էր արվեստով։ Արտյոմը սովորել է Նյու Յորքում՝ հեղինակավոր Tisch School of the Arts դպրոցում։ Նրա աբստրակտ ոճի աշխատանքներն օգտագործվել են հոր ալբոմների ձևավորման համար, իսկ նկարը, որն Արտյոմը նկարել էր ընդամենը 10 տարեկանում, հիմք էր դարձել 2005 թվականին Ռուսաստանի Պետական թանգարանի թողարկած օրացույցի համար։ Արտյոմը եղել է ամենաերիտասարդ նկարիչը, որը ներկայացված է եղել «Աբստրակցիան Ռուսաստանում. XX դար» կատալոգում:
Թեև ծնողները բաժանվել էին (2015 թ.),բայց նա ջերմ հարաբերություններ էր պահպանում հոր հետ և բազմաթիվ նախագծեր իրականացնում նրա հետ։ Նրանք հատկապես հպարտանում էին «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմով, քանի որ այն նկարահանելու համար 2016 թվականին եկել էին պատմական հայրենիք և միասին այցելել եկեղեցիներ:
© Sputnik / Asatur YesayantsՍտաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
Выставка картин Стаса Намина в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
Նամինի ընկերներից շատերը կարծում են, որ Արտյոմը նրա սիրելին էր, նա և հայրը նույն հետաքրքրություններն ունեին: Երաժշտի երրորդ որդու մասին հայտնի է միայն, որ ծնվել է 2016 թվականին, անունը Անաստաս է։ Նրա մոր մասին նույնպես շատ տեղեկություն չկա․ հայտնի է միայն, որ անունը Նինա է, և նա երաժշտի կյանքում հայտնվել է Ռոմանի և Արտյոմի մորից բաժանվելուց հետո։
Նամինը նախկինում բազմիցս ասել է, որ հպարտանում է իր որդիներով, բայց ամենաշատը հպարտանում է ավագ և միակ դուստր Մարիայով: Նա ծնվել է 1977-ին Աննա Իսաևայի հետ Նամինի առաջին ամուսնությունից:
Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Մաշան երկու տարեկան է եղել, բայց ջերմ հարաբերությունները պահպանվել են։ Իսաևան գրեթե քառասուն տարի է՝ Նամինի պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրենն է։ Մարիան կրում է հոր իսկական ազգանունը՝ Միկոյան։
Նա մի քանի բարձրագույն կրթություն ունի, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (ժուռնալիստիկայի ֆակուլտետ), Լենինի անվան մանկավարժական համալսարանը(հոգեբանության ֆակուլտետ) և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը (հոգեբանության ֆակուլտետ)։ Մարիան հոգեբանություն է ուսումնասիրել նաև ԱՄՆ-ում՝ Սանտա Մոնիկայի քոլեջում և Կալիֆոռնիայի համալսարանում։ Հիմա նա գրող է դարձել։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Լրահոս
0