Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ ճանապարհով կարտահանվի «հայ-չինական» ցեմենտը, եթե արտադրվի․ տնտեսագետը՝ խնդիրների մասին

Ինչ ճանապարհով կարտահանվի «հայ-չինական» ցեմենտը, եթե արտադրվի․ տնտեսագետը՝ խնդիրների մասին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանում հանդիպել է Ցզյանսու նահանգի ներկայացուցիչների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկել են գործակցության հնարավորությունները և չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարան բացելու վերաբերյալ։
Հայաստանում ցեմենտ արտադրվում է, բայց նույնիսկ այդ դեպքում հումքը ներմուծվում է Իրանից։
Որքանով է իրատեսական հայ-չինական համատեղ ցեմենտի արտադրությունը. Sputnik Արմենիան քննարկել է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ։
Տնտեսագետը կարևորագույն խնդիր է նկատում՝ ինչպե՞ս պետք է իրականացվի արտահանումը, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ գումարներով։ Բացի այդ, առաջանում է նաև աշխարհում տվյալ ապրանքի` մրցակցության խնդիրը. արդյոք մենք կարողանալո՞ւ ենք, օրինակ, իրանական ցեմենտի հետ մրցակցել, թե ոչ։ Սա այն հարցն է, որ, նրա կարծիքով, պետք է լուրջ մտահոգության տեղիք տա։
Լրահոս
0