Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին. Կոստանյան

© Photo : Facebook / Vahan KostanyanՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմը դեռ չի պատասխանել առաջարկներին։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երևանը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, բայց դեռ չի պատասխանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով դիրքավորվի և բարձրաձայնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները»,– ասել է ԱԳ նախարարի տեղակալը։
Իսկ Գրանադայի հայտարարությունում, փոխնախարարի դիտարկմամբ, հայտարարված են այն ուղենիշները, որոնք ըստ Հայաստանի պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Լրահոս
0