00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկության միջազգային կոմիտեն կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին

© Sputnik / Aram NersesyanԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
Կոմիտեն այցելություններից մեկի ժամանակ հանդիպել է կացարանի մեկ սենյակում ապաստանած 7-հոգանոց ընտանիքի, որոնց համար ընդամենը 3 մեկտեղանոց մահճակալներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված տասնյակհազարավոր մարդիկ դժվար կենսապայմաններում են ապրում և աջակցության կարիք ունեն։ Փրկության միջազգային կոմիտեն (IRC) հաղորդագրություն է տարածել` կոչ անելով մշտական աջակցություն ցուցաբերել նրանց։
Ընդգծվում է, որ ԼՂ հակամարտության վերջին սրացումը ստիպել է փախչել գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությանը` ավելի քան 100 000 անձանց։
Ըստ կոմիտեի տվյալների` այժմ ԼՂ–ում մնացել է 50-1000 էթնիկ հայ: «Հայաստանը, որը 2,8 միլիոն բնակչություն ունեցող երկիր է և ունի ավելի քան 25 տոկոս աղքատության մակարդակ, ձմռան մոտենալուն պես կարող է զգալի դժվարությունների հանդիպել տեղահանվածների կարիքները բավարարելու հարցում»,– նշված է հաղորդագրության մեջ:
IRC–ն տեղահանված հայերի և Գորիսում ու Երևանում գործող ՀԿ-ների հետ հանդիպումներից հետո որոշել է աջակցել տեղական չորս գործընկերներին անհրաժեշտ ձմեռային իրերի բաշխման և կանանց ու աղջիկների անվտանգության ապահովման հարցում:
«Լեռնային Ղարաբաղից փախած տասնյակհազարավոր մարդիկ այժմ գտնվում են հայկական տներում և միասնական կացարաններում։ Կառավարության, տեղական քաղաքացիական հասարակության և հարևանների ջանքերը ապշեցուցիչ էին, բայց տեղահանված բնակչությունը դեռ աջակցության կարիք կունենա առաջիկա ամիսներին հրատապ կարիքները բավարարելու համար»,– ասված է IRC-ի արտակարգ իրավիճակների կառավարման բաժնի պատասխանատու Քեթրին Սոկոլի հայտարարության մեջ։
«Խոխե՛ք, սա ձեր տունը չի...». ինչպես են արցախցիները հարմարվում ժամանակավոր կացարաններում
Նա նշում է` մարդկանց մեծ մասը ստիպված է եղել շատ արագ լքելը տները` իր հետ ոչինչ չվերցնելով։ Ձմեռը մոտենում է, ջերմաստիճանը կտրուկ նվազում է, և այդ մարդիկ հիմա շտապ կարիքներ ունեն` երեխաների համար տաք հագուստի, անկողնային պարագաների, տները տաքացնելու և սնունդ պատրաստելու: Շեշտվում է, որ տեղահանվածներն ունեն նաև հուզական տրավմա, ուստի աջակցության կարիք կա նաև հակամարտության հետևանքներից վերականգնվելու համար:
«Մեր այցի ընթացքում մենք հանդիպեցինք վեցհոգանոց ընտանիքի հանդիպեցինք, որը տեղավորվել էր վարձակալած բնակարանում, և այնտեղ մեկ փոքրիկ էլեկտրական տաքացուցիչ կա, որը հոկտեմբերի կեսերին բավարար չէր նույնիսկ մեկ սենյակ տաքացնելու համար»,– ասել է նա:
Մեկ այլ ապաստարանում IRC–ն հանդիպել է յոթհոգանոց ընտանիքի, որոնք ապրել են մեկ սենյակում, որտեղ ընդամենը երեք մեկտեղանոց մահճակալներ են եղել։ «Հաստատությունն ուներ ընդամենը երկու ցնցուղ և զուգարան՝ գրեթե յոթանասուն մարդու տեղավորելու համար, ինչը ցույց է տալիս տեղահանված բնակչության առջև ծառացած դժվար կենսապայմանները»,– նշում է Սոկոլը։
IRC–ն համագործակցում է տեղական գործընկերների հետ` բավարարելու փախուստի դիմած 1700 մարդկանց կարիքները` տրամադրելով ծածկոցներ, տաք հագուստ, տաքացուցիչներ և անկողնային պարագաներ, ինչպես նաև ստեղծելով անվտանգ տարածքներ կանանց համար հավաքական ապաստարաններում: Կոմիտեի գործընկերները տրամադրելու են նաև առաջնային հոգեբանական և իրավաբանական օգնություն:
Կամավորների շտապօգնությունը. պետության աջակցությունը բավարար չէ՞ ԼՂ–ից տեղահանվածներին
Լրահոս
0