00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե քայլեր չանենք, Արցախում, ինչպես Նախիջևանում, կվտանգենք մեր մշակույթը. Քորթոշյան

© Sputnik / Asatur YesayantsԱրցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը
Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախի 10 հազարից ավելի հայկական մշակութային արժեքներն այսօր վտանգված են` հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանք պահպանելու մեխանիզմները քիչ են, սակայն, ըստ մասնագետի, պետական մակարդակով ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար առաջին հերթին հայ մարդը պետք ապրի այնտեղ, որտեղ ստեղծվել են այդ հուշարձանները։ Եթե այլևս չկա այդ հնարավորությունը, ապա խնդրի լուծման երկու ճանապարհ կա` դիվանագիտական և իրավաբանական։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
«Այս երկու ճանապարհների հիմքը մեր հուշարձանների ուսումնասիրումն է. չես կարող դրանք պաշտպանել, եթե դու չունես այդ հուշարձանների արխիվային կամ ներկա պահի կամ ընդհանուր վիճակի մասին տեղեկություններ կամ նոր հրատարակություններ»,– նկատեց Քորթոշյանը։
Նրա խոսքով` եթե քայլեր չձեռնարկենք, ապա ինչպես Արևմտյան Հայաստանում և Նախիջևանում, այնպես էլ Արցախում, կվտանգենք մեր հուշարձանները։
Քորթոշյանը պատմեց, որ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն» արդեն 40 տարի է` հավաքում է հայկական հուշարձանների մասին փաստեր և հանրայնացնում։ Բացի այդ, այդ նյութերը հիմնադրամը փոխանցում է հայ դիվանագետներին ու իրավաբաններին` խնդիրները բարձրաձայնելու համար։
© Sputnik / Andranik GhazaryanՐաֆֆի Քորթոշյանը Sputnik Արմենիայում
Архитектор Раффи Кортошян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Րաֆֆի Քորթոշյանը Sputnik Արմենիայում
Նրա խոսքով` Արցախի պետական հուշարձանների պահպանության ՊՈԱԿ–ը տարիներ շարունակ մեծ աշխատանք էր կատարել Արցախի տարածքում գտնվող հուշարձանների վկայագրման ուղղությամբ։ Արդյունքում, ավելի քան 6 հազար հուշարձան էր գույքագրվել։

«Այսօր ՊՈԱԿ–ի գործունեությունը դադարեցված է։ Եթե շարունակեին այդ գործը, ապա վստահ եմ` ևս 6 հազար հուշարձան կկարողանային գտնել անտառներում, հողի տակ և այլն։ Մեր հայրենիքը թանգարան է բաց երկնքի տակ։ Հետագայում չի բացառվում, որ Ադրբեջանը գտնի դրանք ու կա՛մ յուրացնի, կա՛մ տեղում ոչնչացնի։ Առաջին հերթին միշտ ավերվում են քրիստոնեական հուշարձանները»,– տեղեկացրեց հիմնադրամի փոխնախագահը։

Այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ զբաղված է պատմության և փաստերի կեղծարարությամբ, Րաֆֆի Քորթոշյանի համար նոր բան չէ. այդ բոլոր կեղծարարությունների դեմ դու` որպես պետություն, պետք է ունենաս կոնկրետ փաստեր, ապացույցներ։
«Նման կեղծիքի դեմ պայքարելու համար մեկ խմբի կամ ինստիտուտի աշխատանքը բավարար չէ. պետք է լինեն հատուկ մասնագիտացված խմբեր, որոնք կզբաղվեն կոնկրետ միայն Ադրբեջանի կեղծարարություններին հակազդելով։ Մենք չենք կարող երկու ճակատում էլ աշխատել… Ավելի ճիշտ` կարող ենք, սակայն այդ դեպքում 10–15–հոգանոց անձնակազմի փոխարեն պետք է ունենանք առնվազն 30-40 մարդ»,– ասաց նա։
Ըստ Քորթոշյանի` փաստերի կեղծարարությունը համաշխարհային խնդիր է, մանավանդ համացանցի այս դարում։ Ադրբեջանն այն երկրներից է, որ շատ գրագետ ձևով օգտագործում և օգտվում է կեղծարարության բոլոր գործիքներից։
ՅՈւՆԵՍԿՕ-ում ներկայացվել է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
«Այսօր հասարակության քանի՞ տոկոսն է ընկնում փաստերի, ապացույցների հետևից, ստուգում դրանք։ Արդյունքում սուտն ավելի արագ է տարածվում։ Ադրբեջանն անգամ «Վիքիպեդիան» է կեղծում` գրելով ինչ–որ պատմություններ, որպես հղում դնելով հայ հեղինակների աշխատություններից։ Մինչդեռ, երբ բացում ես տվյալ գիրքը, այնտեղ ոչ մի նման բան գրված չի լինում։ Սա անվերջ տեղեկատվական պայքար է»,– ահազանգեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրենը։
Թշնամին, Քորթոշյանի դիտարկմամբ, առաջին հերթին փորձում է հայ ժողովրդին արմատախիլ անել իր բնօրրանից, մյուս քայլը հուշարձանների ավերումն է, ապա պատմության ոչնչացումը։

«Դու պետք է պայքարես, եթե ուզում ես, որ քո տեսակը գոյություն ունենա։ Գիտելիքը, ուսումը, համառ աշխատանքը, մարդուժը, ֆինանսները նպատակին հասնելու հնարավորություն կտան»,–ձևակերպեց նա։

Արդյոք խնդրի լուծում կարո՞ղ է լինել նաև ՀՀ ներկայիս իշխանությունների խաղաղության օրակարգը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Րաֆֆի Քորթոշյանը կողմ է խաղաղությանը, սակայն չի վստահում Ադրբեջանի ազնվությանը, երբ խոսում է խաղաղության մասին. ըստ նրա` խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, ոչ թե կեղծարարության շարունակության վրա։
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նիստում քննարկվել է ԼՂ պատմական հուշարձանների հարցը
Լրահոս
0