00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ ներկայացուցչության դիմաց հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով 10 անձ է ձերբակալվել

© SputnikԱկցիա Արցախի ներկայացուցչության դիմաց
Ակցիա Արցախի ներկայացուցչության դիմաց  - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Ակցիա Արցախի ներկայացուցչության դիմաց
Բաժանորդագրվել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Կարեն Շահրամանյանը ճանաչվել է տուժող։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց երեկ տեղի ունեցած ակցիայի ընթացքում հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով 10 անձ է ձերբակալվել, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը ճանաչվել է տուժող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հոկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, ձեռքերով մեկ անձի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան վնասելու, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 456-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 20-ին, Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ներկայացուցչության մոտ՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Քաղաքացիների հետ սկզբում դրսում, ապա ներսում հանդիպեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Ակցիայի ընթացքում մի քանի անգամ լարված իրավիճակ ստեղծվեց։ Դրանցից մեկի ժամանակ ցուցարարները հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։ Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից։
Փաշինյանի նպատակն է Արցախի վերջին մնացորդները վերացնել արցախցիների ձեռքով. Նարե Սիմոնյան
Լրահոս
0