https://armeniasputnik.am/20231021/arcakhum-sharunakum-en-pntrel-mardkanc-kkhmkn-lusankarner-e-hraparakel-67570887.html
Արցախում շարունակում են փնտրել մարդկանց. ԿԽՄԿ–ն լուսանկարներ է հրապարակել
Արցախում շարունակում են փնտրել մարդկանց. ԿԽՄԿ–ն լուսանկարներ է հրապարակել
ԿԽՄԿ–ն Արցախում մնացածներին սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում, օգնում է կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու... 21.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-21T19:58+0400
2023-10-21T19:58+0400
2023-10-21T19:58+0400
հայաստան
կարմիր խաչ
արցախ
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/15/67569484_0:47:1962:1151_1920x0_80_0_0_e756f305afd2f2530f2976d0c90c8fe1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միազգային կոմիտեի աշխատակիցները շրջում են Ստեփանակերտի կենտրոնական վայրերում և Լեռնային Ղարաբաղի գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը:«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում, մի մասը` իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով»,–նշված է հաղորդագրության մեջ:ԿԽՄԿ–ն նրանց սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում, նաև օգնում է կապ հաստատել հարազատների հետ, հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/15/67569484_0:0:1962:1473_1920x0_80_0_0_9e3d6ec9bbebe6522f03f6337a6b347e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ
հայաստան, կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ
Արցախում շարունակում են փնտրել մարդկանց. ԿԽՄԿ–ն լուսանկարներ է հրապարակել
ԿԽՄԿ–ն Արցախում մնացածներին սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում, օգնում է կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միազգային կոմիտեի աշխատակիցները շրջում են Ստեփանակերտի կենտրոնական վայրերում և Լեռնային Ղարաբաղի գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնում է
Կարմիր խաչի միազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը:
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում, մի մասը` իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԿԽՄԿ–ն նրանց սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում, նաև օգնում է կապ հաստատել հարազատների հետ, հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։