Երևանում կրակել են 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ

© Sputnik / Aram NersesyanԱվտոբուս
Ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Ավտոբուս
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է ժամը 12:00-ի սահմաններում։
«Վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան»,–ասաց նա:
Համապատասխան փաստաթղթեր են կազմվում նախաքննական մարմին ուղարկելու համար։
Հիշեցնենք` նման դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 10-ին Երևանի Աբելյան փողոցում։ 18 համարի երթուղայինի վարորդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ ենթադրաբար կրակել են իր վարած ավտոբուսի վրա։
Լրահոս
0