00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Եգիպտոսն ու Հորդանանը

© Sputnik / Aram NersesyanԶբոսաշրջիկներ
Զբոսաշրջիկներ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Զբոսաշրջիկներ
Բաժանորդագրվել
Նախազգուշացում է հայտարարվել նաև Մարոկկո մեկնելու ցանկություն ունեցողների համար։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը Եգիպտոսում և Հորդանանում գտնվող իսրայելցիներին հորդորել է անհապաղ լքել այդ երկրները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:

«Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը Եգիպտոսում (ներառյալ Սինայը) և Հորդանանում գտնվող իսրայելցիների համար նախազգուշացման 4-րդ մակարդակ է հայտարարել (բարձր սպառնալիք) և հորդորում է հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Նշված երկրներում գտնվող քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն այդ տարածքները», - ասվում է հայտարարության մեջ:

Դեպի Մարոկկո մեկնել ցանկացողների համար ևս նախազգուշացում է հայտարարվել (սպառնալիքի 3–րդ մակարդակ)։ Խորհուրդ է տրվում չայցելել երկիր, եթե չկա խիստ անհրաժեշտություն։
Իսրայելի ազգային անվտանգության խորհրդից նշել են, որ հակամարտության շարունակման ֆոնին վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Մերձավոր Արևելքում, արձանագրվել է հակաիսրայելական բողոքի ակցիաների հերթական սրացում՝ իսրայելական և հրեական խորհրդանիշների նկատմամբ թշնամանքի և բռնության դրսևորումներով:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել
Լրահոս
0