Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան մոտ ինքնաշեն ռումբ է պայթել․ ԶԼՄ

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցԻսրայելի դեսպանատուն
Իսրայելի դեսպանատուն - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Իսրայելի դեսպանատուն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պայթյունից հետո 4 մարդ է ձերբակալվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան մոտ գիշերը ոչ մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցվել: Տեղեկությունը հայտնում է «Ֆիլելեֆտերոս» թերթի կայքը։
«Ոստիկանության աշխատակիցները դեսպանատնից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերել են ոչ մեծ քանակությամբ հրավառ նյութ պարունակող մետաղյա առարկա, որը պայթել է, բայց ոչ մի վնաս չի պատճառել»,-գրում է պարբերականը:
Պայթյունին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 17-21 տարեկան չորս անձինք։ Նրանց մեքենայում հայտնաբերել են երկու դանակ և մուրճ, ինչի հետևանքով ավտոմեքենայի 21-ամյա սեփականատերը ձերբակալվել է զենք կրելու հետ կապված իրավախախտումների համար։
Բոլոր ձերբակալվածներին տարել են ոստիկանություն, կատարվում է հետաքննություն։
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Եգիպտոսն ու Հորդանանը
Լրահոս
0