00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորցի նոր «Էլեկտրոնիկները» հեռախոսով կառավարվող դուռ են ստեղծել

© Sputnik / Aram GareginyanՎանաձորի թիվ 19 դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները մարզիչի հետ
Վանաձորի թիվ 19 դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները մարզիչի հետ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Վանաձորի թիվ 19 դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները մարզիչի հետ
Բաժանորդագրվել
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին առաջին հերթին օգնել է սովորելու ցանկությունը։ Բայց այն օդից չի ընկել․ թե՛ լաբորատորիայի մարզիչի, թե՛ շատ ուսանողների հայրերն ու պապիկները աշխատել են խորհրդային գործարաններում:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Վանաձորի թիվ 19 դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները մինի-դուռ են հավաքել, որի կողպեքը կառավարվում է բջջային հեռախոսով:
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ ESP32 и Particle միկրոկարգավորիչները (մինի-համակարգիչները) լաբորատորիայի հավաքածուի մեջ չկային։ Արմաթցիները դրանք ձեռք են բերել՝ մասնակցելով Digicode ծրագրավորման դպրոցական մրցույթին, որը պարբերաբար անցկացնում է Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների միությունը (UATE)․ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ միությունը նաև մասնակցում է «Արմաթ» լաբորատորիաների աշխատանքի կազմակերպմանը։
«Մեր առաջին մոդելում դուռը բացվում էր լարին միացված կոճակով։ Հետո մենք կատարելագործեցինք մոդելը, տեղադրեցինք այլ կարգավորիչներ, և հիմա դուռը կարելի է բացել և փակել նույնիսկ բջջային կապով»,-Sputnik Արմենիային պատմեց Վանաձորի թիվ 19 միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի մարզիչ Անուշ Թորոսյանը։
Աշխատանքում նրան օգնել է «Էլեկտրոնիկների» նոր սերունդը, ինքն էլ ժամանակին նրանցից մեկն է եղել։ Անուշի հայրը՝ Վարդան Թորոսյանը, աշխատել է Վանաձորի, այն ժամանակ՝ Կիրովականի «Էլեկտրոն» գործարանում (գործարանն աշխատում էր պաշտպանական հատվածի համար և հրթիռների համար որոշ կառավարման տարրեր էր արտադրում)։ Երկրաշարժից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ գործարանները փակվեցին, Վարդանը սկսեց տնային արհեստանոցում շարժիչներ վերանորոգել. երբեմն նույնիսկ Երևանից էին բերում նրա մոտ նորոգման։
«Միշտ սիրել եմ նայել, թե ինչպես է նա դրանք քանդում-հավաքում։ Հիմա դա կարելի է տեսնել համացանցում՝ ուզում ես՝ սուպերհամակարգիչ, ուզում ես՝ միջմոլորակային սարք, իսկ այն ժամանակ... Չնայած այն ժամանակ ինձ համար ավելի լավ էր, որովհետև դա ախր իմ հայրիկն էր անում, իր ձեռքով։ Ես էլ էի ուզում այդ ամենը սովորել, բայց նա ասում էր․ «Դու աղջիկ ես, քեզ պետք չի»։ Ափսոսում եմ, որ հակառակը չհամոզեցի նրան»,-ասում է Անուշը։
Իսկ դուք մեղր խմե՞լ եք. Վանաձորում նորարարական բաժակներով ըմպելիք է հայտնվել
Փայտե մինի-պահարանը պատրաստել է 8-րդ դասարանի աշակերտ Արտյոմը՝ ուսումնական խառատային հաստոցով։
«Իմ պապիկն աշխատել է «Ավտոգենմաշ» գործարանում, հայրս էլ է էլեկտրոնիկայից հասկանում։ Ես սիրում էի օգնել նրան, երբ փոքր էի։ Այդպես էլ սովորեցի աշխատել գործիքների հետ: Հիմա ուզում եմ երեխեքի հետ նախագիծ կազմել արդեն իսկական դռների համար, որպեսզի հյուրանոցի այցելուները կարողանան հեռախոսով բացել դռները»,-ասում է Արտյոմը։
Կարգավորիչի, ինչպես նաև վեբ սերվերի (որից հրահանգներ է ստանում կողպեքի մոտ տեղադրված շարժիչը) համար նախատեսված ծրագիրն էլ մյուս արմաթցիներն են գրել։
«Վերջին տարիներին քաղաքում մի քանի ՏՏ ընկերություն է հայտնվել, երեխաներից շատերը ծրագրավորող քույր կամ եղբայր ունեն։ Այնպես որ՝ խորհուրդ տվող, հուշող կա: Ճիշտ է՝ երիտասարդ սերնդի շրջանում ինժեներներ գրեթե չկան, որովհետև գործարաններ չկան։ Բայց հայրիկներն ու պապիկները կան»,-ժպիտը չթաքցնելով՝ ասում է Անուշը։
Վանաձորի թիմն իր աշխատանքները ներկայացրել է «Արմաթ» դպրոցի ինժեներական լաբորատորիաների տաղավարում՝ ամենամյա DigiTec ցուցահանդեսի ժամանակ, որը նույնպես անցկացնում է UATE-ն:
Լրահոս
0