00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արցախը» իր լեռների բույր կունենա. ինչպես է արցախցի օծանելիքագործը ստեղծելու հայտնի բրենդ

© Sputnik / Aram NersesyanОծանելիքագործ Հարութ Տոնյանը
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2023
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը
Բաժանորդագրվել
Արցախում առաջին քայլերն արած օծանելիքագործ 15–ամյա Հարութ Տոնյանը երազում է ուսումը շարունակել Ֆրանսիայում, սեփական բրենդի օծանելիքներն ունենալ և գրավել աշխարհը արցախյան բույրերով։ Sputnik Արմենիան այցելել է Էջմիածին, ուր Հարութն ապրում է ԼՂ–ից բռնի տեղահանվելուց հետո։
Անտառային տարատեսակ բույսերը, ծաղիկները, մրգերը, սոճու և եղևնու կոնը արցախցի Հարութի ձեռքում դառնում են օծանելիքների բույրեր։ Մոտ մեկ տարի շրջափակված Արցախում 15–ամյա տղան զբաղվում էր օծանելիքագործությամբ` ձեռքի տակ չունենալով գրեթե ոչ մի պատրաստի նյութ։ Նա ստեղծում էր արցախյան բույրեր։
Ամեն ինչ սկսվեց, երբ 44–օրյա պատերազմից հետո 12–ամյա տղան որոշեց ծնողներին օգնելու համար սեփական բիզնեսը հիմնել։ Հորեղբոր տղայի հետ սկսեց Ստեփանակերտում օծանելիքների վերավաճառքով զբաղվել։ Հետո բույրերի գաղտնիքներն այնքան գրավեցին նրան, որ որոշեց անձամբ դրանք ստեղծել։
Սկզբում յուղերից հայտնի բույրերի կրկնօրինակներն էր պատրաստում, բայց երբ նախորդ տարվա վերջին Լաչինի միջանցքը փակվեց, ու յուղեր ներկրելն անհնար դարձավ` Հարութը որոշեց, իր ունեցած եթերայուղերով սեփական բույրերը պատրաստել։
© Sputnik / Aram NersesyanОծանելիքագործ Հարութ Տոնյանի ստեծած բույրերը
15-летний парфюмер из Арцаха Арут Тонян - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Оծանելիքագործ Հարութ Տոնյանի ստեծած բույրերը
«Երբ դեռ վերավաճառում էի հայտնի բրենդների օծանելիքներ, անընդհատ բացում էի տուփերը, հոտոտում, ուզում էի իմանալ, թե ինչից են ստացել դրանք, հայտնի օծանելիքագործների գործունեությունն էի ուսումնասիրում։ Ու երբ արդեն հնարավորություն ստեղծվեց, միանգամից գործի անցա։ Ասեցի փորձեմ` ստացվի–ստացվի, չստացվի` ոչինչ»,– պատմում է Հարութը։
Նախ Հարութն ինքնուրույն թորման սարք պատրաստեց ու, Արցախի բնության բոլոր բարիքներից օգտվելով, սկսեց օծանելիքի համար «նյութեր» ստանալ։
Նոր բույրերի բոլոր փորձարկումները Հարութը քրոջ հետ էր անում։ Հենց նա էր օծանելիքագործի առաջին քննադատը։ Հիմա արդեն հպարտանում է եղբորով ու սպասում, որ իր համար էլ առանձնահատուկ բույր կպատրաստի։
© Sputnik / Aram NersesyanОծանելիքագործ Հարութ Տոնյանը և նրա քույրը
15-летний парфюмер из Арцаха Арут Тонян - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը և նրա քույրը
«Ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի, որովհետև այն աշխատասիրությունը, ջանասիրությունն ու ձգտումը, որ նա ունի... իհարկե կստացվի, նա հաստատ կհասնի իրա նպատակին»,– ասում է Հարութի քույրը` Մարիամը։
Պատանի օծանելիքագործն արդեն 6 բույրի հեղինակ է, ու այս ամենը առանց որևէ հատուկ դասընթացների կամ ուսումնասիրությունների։
Ղազանչեցոցով նոթատետրը մնաց թշնամուն
Հարութը քրոջ ու ավագ եղբոր հետ, որպես ուսանող, Հայաստան է տեղափոխվել օգոստոսի վերջին` ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Տատիկն ու ծնողները միացել են նրանց սեպտեմբերի 24-ից սկսած` ԼՂ բնակչության բռնի տեղահանումից հետո։ Տոնյանների տունը Կրկժանում էր (արվարձան Ստեփանակերտում), Հարութի հարազատները անգամ իրենց հագուստը չեն հասցրել վերցնել Արցախը լքելուց առաջ։ Հայրական տանն է մնացել նաև նոթատետրը` Ղազանչեցոցի ու Արցախի զինանշանի պատկերներով, որտեղ նա գրել էր իր ստեղծած բոլոր բույրերի բաղադրատոմսերը։
© Sputnik / Aram NersesyanОծանելիքագործ Հարութ Տոնյանը ստեղծած բույրերը
15-летний парфюмер из Арцаха Арут Тонян - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը ստեղծած բույրերը
«Դե մոտավորապես հիշում եմ, թե ինչ բաղադրիչներ եմ խառնել իրար այդ բույրերը ստանալու համար, բայց քանակները ստույգ չեմ հիշում...»։
Սակայն Հարութը շատ չի նեղսրտում, չէ որ պատրաստվում է հետագայում էլ անհատական բույրեր ստանալ` յուրաքանչուր հաճախորդի համար յուրովի։ Ի դեպ, արցախցի հաճախորդներն արդեն գտել են նրան Հայաստանում, ինչն էլ ավելի ոգեշնչել տղային նորից վերսկսել գործը։
«Արցախ Parfum»–ի մասին պետք է լսի ամբողջ աշխարհը
Հարութը հիմա մի քանի երազանք ունի. նախ ուզում է ուսում ստանալ Ֆրանսիայում ու պրոֆեսիոնալ օծանելիքագործ դառնալ։ Հետո արդեն ստեղծել օծանելիքների իր բրենդն ու դառնալ հայտնի ամբողջ աշխարհում։ Դրանից հետո միայն Հարութը կստեղծի իր բրեդին յուրահատուկ բույրը, որը կանվանի «Արցախ»։
© Sputnik / Aram NersesyanОծանելիքագործ Հարութ Տոնյանը «Արցախ Parfum» ստեծղծելու ճանապարհին
15-летний парфюмер из Арцаха Арут Тонян - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը «Արցախ Parfum» ստեծղծելու ճանապարհին
«Տատիկս ու պապիկս Շուշիից էին, փոքր ժամանակ հաճախ էինք գնում այնտեղ։ Ջդրդուզի (Հունոտի կիրճ) անտառների բույրը մինչև հիմա հիշում եմ, հենց այդպիսի բույր կունենա «Արցախը», այն կհիշեցնի մեր դրախտավայրը։ Նոտաները կլինեն ծաղկային ու մրգային, իսկ ակորդները կհիշեցնեն մեր լեռների հոտը»։
Մինչև այս մեծ երազանքներին հասնելը Հարութը նաև փոքրիկ` արագ իրականանալի երազանք ունի։ Ուզում է դիմել Երևանի քաղաքապետարանին, որ թույլ տան իրեն այգիներից մեկում տաղավար դնի, վաճառի օծանելիքներն ու հասույթը փոխանցի արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։
© Sputnik / Aram NersesyanОծանելիքագործ Հարութ Տոնյանը Էջմիածնում
15-летний парфюмер из Арцаха Арут Тонян - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը Էջմիածնում
Լրահոս
0