Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիա ռադիոկայանի ժամը 17։00-ի լուրերի թողարկումը․
▪️ Թեհրանում այսօր կհանդիպեն Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Իրանում այսօր նախանշված են «3+3» ձևաչափով բանակցությունները, որոնց մասնակցելու է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վրաստանը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս չի մասնակցում բանակցություններին։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
▪️ Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում նախանշված է «Մետաքսի ճանապարհի» 4-րդ միջազգային ֆորումը, որին, ըստ կազմակերպիչների, կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը։ Միջոցառման բացմանը ելույթ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
▪️ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Փարիզն ու Երևանը հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարելու մասին պայմանագիր կկնքեն։
▪️ Երևան է ժամանել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ X-ի իր միկրոբլոգում Միխայել Ռոթը հայտնել է, որ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Սարգիս Խանդանյանի, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների և մամուլի ներկայացուցիչների հետ։
▪️ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։ Չարչյանը մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Դատախազը պահանջել է Չարչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։
▪️ Արտգործնախարարի հրամանով Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս:
▪️ Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն, «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բեզրփաշը։
▪️ Իրանն առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, հայտնել է ռուս-իրանական համատեղ առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրկազեմին։
▪️ Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմը դրամահավաք է սկսել Արցախից փախստականների համար, Telegram-ում հայտնել է թեմի ժամանակավոր կառավարիչ Կլինսկի միտրոպոլիտ Լեոնիդը։
Sputnik Արմենիա, 160․0fm
Լրահոս
0