Արցախից բռնի տեղահանված երեխաներից 16 363–ն արդեն դպրոց են հաճախում ՀՀ–ում

© Sputnik / Aram NersesyanԱրցախից բռնի տեղահանված երեխաներ
Արցախից բռնի տեղահանված երեխաներ - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Արցախից բռնի տեղահանված երեխաներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի խոսնակը շեշտեց` ԿԳՄՍ նախարարությունը հետևում է, որ իրացվի բոլոր երեխաների կրթության իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներից 16 136–ն արդեն գրանցված են ու հաճախում են ՀՀ դպրոցներ։ Հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա տվյալներով` Երևանում դպրոց է հաճախում 4 860 աշակերտ, Արագածոտնի մարզում` 729, Արարատի մարզում` 2 083, Արմավիրի մարզում`2122, Գեղարքունիքի մարզում` 742, Լոռիում`916, Կոտայքում`2895, Շիրակում` 631, Սյունիքում` 581, Վայոց Ձորում` 321, Տավուշում` 478։
Բաղդասարյանի խոսքով` ԿԳՄՍ նախարարությունը հետևում է, որ իրացվի բոլոր երեխաների կրթության իրավունքը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0