00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ հայտարարություն է ընդունվել Իրանում «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքում

© IRNAԻրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
Բաժանորդագրվել
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են բարեկամական հարաբերությունների զարգացումը:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հրապարակվել է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքում։
Ինչպես հայտնում է Իրանի արտգործնախարարությունը, պաշտոնյանները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել։
1.
Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նախարարներն ընդգծել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։
2.
Արտահայտելով իրենց տեսակետները միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ՝ քննարկվել են տարածաշրջանի առավել կարևոր խնդիրները և ընդգծվել այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակը՝ տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու գործում:
3.
Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանի կայունության ամրապնդման վրա։
4.
Կարևորվել է մշակութային համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և համատեղ ծրագրերը կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:
5.
Տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկրները կամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
6.
Նախարարները ողջունում են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման շարունակական գործընթացները:
7.
Դրական գնահատելով հանդիպման արդյունքները՝ նրանք հաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի իրավահավասար մասնակցության համար։
8.
Նախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
9.
Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի արտգործնախարարին ընդունելության և այս հանդիպումն անցկացնելու համար:
Նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։
Հիշեցնենք` այսօր Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով
Լրահոս
0