Միրզոյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

© Photo : official site of MFA of RA Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Թեհրանում քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MFA of RA Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Президент Исламской Республики Иран Эбрагим Раиси принял министра иностранных дел Армении Арарата Мирзояна (23 октября 2023). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են` երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:
«ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների համար գործուն քայլերի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թեհրան` մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Министр иностранных дел России Сергей Лавров прибыл в Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափի նիստին․ տեսանյութ
Լրահոս
0