00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ելույթ ունենալը ոչ միայն մեծ պատիվ է, այլ նաև մեծագույն հաճույք․ Ռամոն Վարգաս

© Sputnik / Susanna HovhannisyanՌամոն Վարգաս
Ռամոն Վարգաս - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Ռամոն Վարգաս
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ տենորը խոստովանեց, որ շատ բան չգիտի հայկական մշակույթի մասին, բայց ունի շատ լավ ընկերներ, որոնց միջոցով ճանաչում է Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը երջանիկ է, որ ելույթ է ունենալու Հայաստանում։ Նա այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Վարգասն առաջին անգամ է մենահամերգով հանդես գալու Հայաստանում։ Համերգը կայանալու է Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նա ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Հայաստանում ելույթ ունենալը ոչ միայն մեծ պատիվ է, այլ նաև մեծագույն հաճույք։ Ինձ համար մեծ հաճույք է գալ այստեղ, քանի որ այս երկրի նկատմամբ մեծ համակրանք ունեմ։ Ես հիմա երջանիկ եմ։ Շատ բան չգիտեմ ազգային մշակույթի մասին, բայց ունեմ շատ լավ ընկերներ, որոնց միջոցով ճանաչում եմ Հայաստանը, օրինակ` հիանալի երգչուհի Կարինե Բաբաջանյանի միջոցով»,-ասաց Վարգասը։
Նրա խոսքով՝ համերգին կհնչեն իր համար գրված լավագույն ու սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային օպերային երկացանկից:
«Կարծում եմ` հանդիսատես կհավանի»,-ասաց նա։
Արմատներով մեքսիկացի Ռամոն Վարգասն այսօր աշխարհի առաջատար օպերային երգիչներից է: 1992թ.-ին Մետրոպոլիտեն օպերայում Լուչիանո Պավարոտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դարձավ աշխարհի գլխավոր թատրոնների ցանկալի հյուրը: Դրան հաջորդեց նրան դեբյուտը Լա Սկալայում։ Նա այժմ մշտապես ելույթներ է ունենում Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի թագավորական թատրոնում և այլուր:
Վարգասը` որպես Իտալիայի 1993թ.-ի համերգաշրջանի լավագույն երգիչ, արժանացել է «Լաուրի Վոլպիի» մրցանակին (Lauri Volpi Award)։ 1995 թվականին Իտալիայի քննադատները միաձայն նրան շնորհել են արվեստի բնագավառում «Ջինո Տանիի» մրցանակը (Gino Tani Award)։ 2000-ին «British Opera Now»-ն Վարգասին հայտարարել է «Տարվա արտիստ»։ 2021-ին ավստրիական «Festspiele» ամսագիրը երգչին դասել է աշխարհի լավագույն տենորների շարքը։ 2001 թվականին գերմանական «Phono Academy»-ի կողմից նա ստացել է «ECHO Klassik»-ի մրցանակը որպես «Տարվա երգիչ»։ 2005-ին արժանացել է Պուչչինիի մրցանակին, 2018-ին` «Opera News Award», 2020 թվականին Մեքսիկայում` «Ortiz Tirado Award» մրցանակին:
Լրահոս
0