00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միգրանտների կողմից կատարված ծանր հանցագործությունների մասնաբաժինն ավելացել է. ՌԴ ՆԳՆ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՈստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ
Ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ
Բաժանորդագրվել
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանն այժմ միգրանտների թվով չորրորդ տեղում է աշխարհում, և նրանց հակաիրավական վարքագծի խնդիրը խիստ արդիական է:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Օտարերկրյա» հանցավորության կառուցվածքում աճել է առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը, թեև օտարերկրացիների թիվը 2021 թվականից նվազել է։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը կոլեգիայի նիստում։
Նրա խոսքով՝ եթե 2 տարի առաջ միգրանտների նկատմամբ հարուցված յուրաքանչյուր 8-րդ քրեական գործն էր կապված թմրանյութերի շրջանառության հետ, ապա հիմա` ամեն 4-րդը։
«Ընդ որում` եզակի չեն նրանց կողմից հանցավոր խմբերի, այդ թվում՝ միջտարածաշրջանային, ինչպես նաև ընդհատակյա լաբորատորիաների կազմակերպման փաստերը», – ասել է Կոլոկոլցևը:
Նա ընդգծել է, որ օտարերկրացիներից շատերն առանձնահատուկ հանդգնություն են դրսևորում։ Նրանք շորթում են կատարում, մարդկանց առևանգում, այդ թվում՝ իրենց հայրենակիցներին, հետո համապատասխան տեսանյութերը հրապարակում են համացանցում։
Բացի այդ, միգրանտներն ազդում են նաև ճանապարհների վիճակի վրա. օտարերկրացի վարորդների մեղքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան շուրջ 500 մարդ է մահանում, 7 հազարը` տուժում։
Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը ստեղծված իրավիճակի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների թվում առանձնացրել է անօրինական միգրացիան և կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք զբաղվում են միգրանտների կեցությունը օրինականացնելով։
«Մեր երկրում մնալու համար կիրառվում են տարբեր ստվերային սխեմաներ և միջոցներ։ Ֆիկտիվ ամուսնություններ են կնքվում, ռուսաց լեզվի մտացածին քննություններ են հանձնվում, ուսման կեղծ հրավերներ ձևակերպվում։ Հարյուրավոր միգրանտներ, որոնց չի թույլատրվում մուտք գործել ՌԴ, փորձում են դրան հասնել փոփոխված անձնական տվյալներով», - ավելացրել է նա։
Կոլոկոլցևը նշել է, որ մինչև վերջ չեն լուծվել «ռետինե բնակարանների» խնդիրները, ինչի վրա ազդում է նաև մեկ բնակչի հաշվով բնակելի տարածքի չափի նկատմամբ հստակ պահանջների բացակայությունը: Նախարարը կարևորել է միգրացիայի ոլորտում կանխարգելիչ միջոցառումները և պահանջել ապահովել օտարերկրյա քաղաքացիների հետ ամենօրյա, համակարգային և համալիր աշխատանք՝ բոլոր ուժերի և միջոցների գործադրմամբ:
«Մեր երկիրը միշտ ուրախ է այլ պետություններից հյուր ընդունելու համար, սակայն նրանք պետք է հասկանան օրենքի գերակայությունը, պահպանեն մեզ մոտ ընդունված կանոններն ու վարքագծի նորմերը, հարգեն ավանդույթներն ու բարոյական արժեքները․.. Անօրինական միգրացիայի և օտարերկրյա հանցավորության հակազդումը ռազմավարական նշանակություն ունի», - նշել է նա։
Հայաստանից աշխատանքային միգրանտների հոսքը ՌԴ. 2023–ի փոփոխությունները
Շուտով ուժի մեջ կմտնի նոր օրենք, որով ընդլայնվում է հանցագործությունների ցանկը, որոնց կատարման համար կարող է դադարեցվել ՌԴ քաղաքացիությունը:
Ի դեպ, անցած տարվա արդյունքներով աշխատանքային միգրանտների ռեեստրում շուրջ 4 միլիոն մարդ է ավելացել։
Սեպտեմբերի վերջին ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2023 թվականի սկզբից Ռուսաստանում միգրանտների կողմից կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով։
Լրահոս
0