00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատասխան չլինելն արդեն մերժում է, կամ ի՞նչ կլինի, եթե Արսենյանը ՌԴ–ում դեսպան նշանակվի

© Sputnik / Aram NersesyanԳուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Գուրգեն Արսենյան
Բաժանորդագրվել
Ձյունիկ Աղաջանյանի խոսքով` դեսպանի պաշտոնում նշանակման մերժումը գրավոր չի ուղարկվում, պարզապես որոշակի ժամանակ պատասխան չլինելն արդեն մերժում է։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության համար էական նշանակություն ունեցող երկրներում դեսպանի պաշտոնում պետք է նշանակվի ոչ թե դրածո կամ կամակատար` ելնելով քաղաքական կամ բիզնես շահերից, այլ փորձառու, հարգանք վայելող դիվանագետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց դիվանագիտական երկարամյա փորձ ունեցող, Նիդեռլանդներում և Ինդոնեզիայում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Անդրադառնալով տարածված լուրերին, թե ՀՀ իշխանությունները մտադիր են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին նշանակել ՌԴ–ում ՀՀ դեսպան, սակայն Ռուսաստանը մերժել է նրա թեկնածությունը` Աղաջանյանը կասկածում է, որ նման անձնավորությունը Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը լծված լինի` դատելով նրա հրապարակային ելույթներից։
Գուրգեն Արսենյանն այսօր հաստատել էր, որ իրեն առաջարկ արվել է, ավելին` իր փաստաթղթերն արդեն գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց պատասխան դեռ չի եկել։ Աղաջանյանի խոսքով` մերժում` որպես այդպիսին, գրավոր չի ուղարկվում, փոխանցվում է դիվանագիտական խողովակներով կամ հասկացվում։ Պատասխան չլինելն արդեն մերժում է։

«Ագրեման ուզելու գործընթացը տարբեր է, երկրներ կան, որ բավականին արագ են դա տրամադրում` մեկ–մեկուկես ամսում, երկրներ կան, որ մինչև 6 ամիս ձգվում է։ Ռուսաստանի հետ ավանդաբար խնդիրներ չենք ունեցել։ Այս իշխանությունների պարագայում ունենում ենք բարդացումներ և բավականին երկար տևող համաձայնության գործընթաց, եթե չեմ սխալվում` անգամ գործող դեսպանը բավականին երկար սպասեց»,– նշեց Աղաջանյանը։

Ըստ նրա` հաշվի առնելով հայ–ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը և ՀՀ իշխանությունների` դրանք հնարավորինս փչացնելու և վատացնելու ակտիվ ջանքերը` բարդացումներ ամենատարբեր ոլորտներում կարելի է սպասել։ Դիվանագետը միաժամանակ ռուս գործընկերներին առաջարկում է չշփոթել ներկայիս իշխանության ղեկին նստած անձանց և ժողովրդին։ Եթե, այսպես ասած, պատժիչ քայլեր պետք է արվեն, ապա կարելի է դա անել թիրախային կերպով` ազդելով ուղիղ իշխանական թևում գտնվող անձանց վրա, որոնցից շատերը տարբեր բիզնեսներում են ներգրավված և նաև ռուսական աղբյուրներից են եկամուտներ ստանում։
© Photo : press office of the MFA of RAՁյունիկ Աղաջանյան
Дзюник Агаджанян - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Ձյունիկ Աղաջանյան
Աղաջանյանն անդրադարձավ նաև արդեն տևական ժամանակ ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ չունենալու հանգամանքին` չբացառելով, որ նշանակումը կարող է տեխնիկական խնդիր լինել։
«Ես հույս ունեմ, որ սա զուտ տեխնիկական խնդիր է, և թեկնածությունը կա, զուտ փաստաթղթային գործընթացներ պետք է իրականացվեն, բայց եթե մենք առաջիկա մեկ– երկու ամսվա ընթացքում չտեսնենք որևէ զարգացում, ուրեմն սա միանշանակորեն կարող է մեկնաբանվել որպես ՀԱՊԿ–ում Հայաստանի կարգավիճակի իջեցում, սառեցում և աստիճանական դուրս գալուն ուղղված գործողություն»,– նշեց նա։
Աղաջանյանը շեշտեց` թե՛ ռազմավարական դաշնակցի երկրում, թե՛ մեկ այլ պետությունում, որի հետ մեր հարաբերություններն էական են տնտեսական, անվտանգային, քաղաքական կամ այլ առումներով, պետք է նշանակվի այնպիսի դիվանագետ, որը կարող է ժամանակին կանխել հնարավոր բացասական դրսևորումները, մեր թշնամի երկրների հակահայկական քայլերը և պարարտ ու լավ դաշտ ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար բոլոր ոլորտներում։
Այդպիսիք են և՛ մեր հարևան երկրները, և՛ գերտերությունները, և՛ ստրատեգիական առումով աշխարհում ռազմավարական մեծ կշիռ ստացող երկրները, որոնք կարող են աշխարհագրորեն մեզանից հեռու լինել, բայց իրենց տարածաշրջանում, կազմակերպություններում էական դերակատարում ունենալ և ուղենիշային լինել այլ երկրների` մեր հանդեպ հարաբերություններ ձևավորելիս։
Լրահոս
0