Սև ծովում հայտնաբերվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք անանձնակազմ մոտորանավ

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրականացվում է հակաականային և հակադիվերսիոն միջոցառումների համալիր:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Սև ծովի հյուսիսային մասում հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի առանց անձնակազմի մոտորանավեր, կրակային հարված է հասցվել հրթիռա-ռումբային համալիրներով: Այս մասին հայտնել են ՌԴ Սևծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնից։
«Հոկտեմբերի 24-ին Սև ծովի հյուսիսային մասում դիտարկման տեխնիկական միջոցներով հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք առանց անձնակազմի մոտորանավեր։ Դրանց հայտնաբերման շրջանում կրակային հարված է հասցվել հակադիվերսիոն հրթիռա-ռումբային համալիրներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Սևաստոպոլի ծովածոցի արտաքին ստուգայցի ժամանակ իրականացվում է հակաականային և հակադիվերսիոն միջոցառումների համալիր:
Սա սպառնալիք չէ, բայց... Պուտինը` Սև ծովում ՄիԳ-31-երի մշտական պարեկության մասին
Լրահոս
0