00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր տարածաշրջանը խաղաղության ապահովմանն ուղղված գործուն քայլերի կարիք ունի․ Միրզոյան

© Sputnik / Aram Nersesyan Մելանի Ժոլին ու Արարատ Միրզոյանը
Մելանի Ժոլին ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Մելանի Ժոլին ու Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարն ավելի քան վստահ է, որ կան կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանը կարիք ունի խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ և գործուն քայլերի, որոնք միտված կլինեն միջազգային գործընկերների կողմից իրավիճակի օբյեկտիվ գնահատականին, հայ ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության ապահովմանը և նոր արհավիրքների կանխմանը։ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ համատեղ ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց 1 ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ»,-ասաց Միրզոյանը։
Նա ընդգծեց՝ ցավալի է, որ միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա։ Արդյունքում Ադրբեջանն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտում։
Միրզոյանը նշեց` ավելի քան վստահ է, որ կան կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը։
ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի կառավարությանը դժվարին պահին ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար։
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի` խաղաղության օրակարգը առաջ մղելու պատրաստակամությունը և հավելեց` Հայաստանն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների կողմից։
Միրզոյանն ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի տարածքների փոխադարձ ճանաչման կարևորությունը` բացառելով առավելապաշտական նկրտումները, երկու երկրների միջև սահմանների զատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա։ Հայաստանը շահագրգիռ է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձ հավասարության սկզբունքների վրա։
Հիշեցնենք` Կանադայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դեռ օգոստոսին հայտնել էր, որ Մելանի Ժոլին սեպտեմբերին կայցելի Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու Կանադայի դեսպանատան պաշտոնական բացմանը։
Ժոլին Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։
Ժոլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր` հոկտեմբերի 25-ին։
Լրահոս
0