Բրյուսելյան հանդիպումը չի կայանա, ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացվեց․ լրահոսը՝ եթերում

Բրյուսելյան հանդիպումը չի կայանա, ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացվեց․ լրահոսը՝ եթերում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
▪️ Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպումը չի կայանա, հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ: Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն Արևմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղով է ընթանում:
▪️ «Մոսկվան շարունակում է շփումները Բաքվի ու Երևանի հետ՝ օգնելու նրանց լուծել հակամարտությունը, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
▪️ Երևանում այսօր բացվել է Կանադայի դեսպանատունը։ Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները։
▪️ «Հայաստանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը` մեկնաբանելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին արտգործնախարարություն կանչելու և բողոքի հայտագիր հանձնելու հանգամանքը։ «Մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք և ունենք շատ լավ համագործակցություն ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ: Մենք եղել ենք ու մնում ենք ՀԱՊԿ-ի անդամ»,- հավելել է պատգամավորը։
▪️ Sputnik Արմենիան քննչական կոմիտեից տեղեկացել է, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը, ինչից հետո քրեական գործ է հարուցվել՝ պարզելու այդ զենքի օրինականությունը։ Վարույթը նախաձեռնվել է ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու հոդվածով։
▪️ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն այլևս գրավիչ չէ Բաքվի համար, քանի որ նմանատիպ նախաձեռնություններ կարելի է մշակել նաև Իրանի հետ»,- «Politico» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմենթ Հաջիևը։ Միաժամանակ Հաջիևը շեշտել է, որ Բաքուն մինչև հիմա օրակարգից չի հանել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։
Sputnik Արմենիա, 106․0FM
Լրահոս
0