Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը. Փաշինյանը` թուրք հարևանների հետ ՀՀ կապերի մասին

© Photo : Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Wall Street Journal–ին
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս  Wall Street Journal–ին - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացումը Հայաստանի համար տարածաշրջանային կայուն խաղաղության ձգտում է, այլ ոչ թե պարզապես արևմտյան ռազմակայանների և զենքի համար խնդրանք:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչպես և նախկինում, լավատեսորեն է տրամադրված առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների հանդեպ: Այս մասին նա ասել է Wall Street Journal–ին տված հարցազրույցում։ Ըստ ՀՀ վարչապետի` տարածաշրջանի ապագան փակ սահմանների և առևտրային ուղիների բացումն է, ներառյալ Հայաստանի միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցությունը` Հայաստանի ինքնիշխանության հարգմամբ։
«Անվտանգությունը պետք է ձեռք բերել ոչ միայն բանակի, այլև տարածաշրջանային խաղաղության միջոցով»,– նրա խոսքերն է մեջբերել պարբերականը։
Փաշինյանը Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության առավելությունը չի տեսնում
Պատասխանելով Հայաստանի` Ռուսաստանի հետ ունեցած պատմական հարաբերությունների մասին հարցին՝ Փաշինյանը կոչ է արել դրա փոխարեն կենտրոնանալ թուրք հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։
«Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը, և ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերի պատասխանները»,– ասել է նա:
Նա շեշտել է, որ Հայաստանը նախևառաջ պետք է աշխատի տարածաշրջանային հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները չենք ուզում կապել իրար. Փաշինյան
ՀՀ վարչապետը հավելել է, որ անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացումը, որին ձգտում է Հայաստանը, պետք է հասկանալ որպես տարածաշրջանային կայուն խաղաղության ձգտում, այլ ոչ թե պարզապես արևմտյան ռազմակայանների և զենքի համար խնդրանք:
Լրահոս
0