Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
▪️ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև ենթակառուցվածքների զարգացումն է, և որը նրա գնահատմամբ՝ կդառնա Հարավային Կովկասում խաղաղության անբաժանելի մասը։ Նա առանձնացրել է 4 հիմնական սկզբունք։
▪️ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-վրացական գործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր։
▪️ Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ՝ Զանգեզուրի հատվածի վերաբերյալ Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով․ Ալեքսեյ Օվերչուկը՝ տարածաշրջանային նոր ենթակառուցվածների մասին։
▪️ «ԵԱՏՄ-ն դառնում է նոր բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը» – հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ միությունն արդեն ապացուցել է իր դիմադրողականությունը արտաքին մարտահրավերներին և գլոբալ խնդիրներին։
▪️ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա 8 ամսում 55%–ով աճել է, արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ։ Հայաստանի փոխվարչապետը Բիշքեկում հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է օգտագործել ամբողջ գործիքակազմը՝ ԵԱՏՄ և Համագործակցության երկրների հետ առևտրում դրական դինամիկան պահպանելու համար։
▪️ «ՀԱՊԿ-ի աշխատանքը պետք է թարմացվի՝ հաշվի առնելով նոր քաղաքական իրողությունները»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։ Իմանգալի Տասմագամբետովի խոսքով` կտրուկ աճում է ճգնաժամերին արձագանքելու և հակամարտությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը։
▪️ «Մոսկվան Երևանի հետ ուղղակիորեն կհստակեցնի Փաշինյանի խոսքերը՝ «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը հակված չէ Wall Street Journal-ը ընկալել որպես սկզբնաղբյուր, ուստի պետք է հստակ հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին է խոսել Հայաստանի վարչապետը:
▪️ Կառավարության որոշմամբ Արցախից բռնի տեղահանվածները վերցվել են ժամանակավոր պաշտպանության տակ և ճանաչվել են փախստական։ ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մեկ տարի ժամկետով՝ երկարացնելու հնարավորությամբ։
Լրահոս
0