Նոր զիջումներ է ակնկալում. քաղաքագետը Ալիևի՝ բրյուսելյան հանդիպումից հրաժարվելու մասին

Նոր զիջումներ է ակնկալում. քաղաքագետը Ալիևի՝ բրյուսելյան հանդիպումից հրաժարվելու մասին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը վստահ է, որ Ալիևին խաղաղության պայմանագիրն ընդհանրապես պետք չէ․ Եվրոպական հարթակում նա արդեն ստացել է առավելագույնը։
«Ալիևը շահագրգռված չէ Հայաստանի հետ որևէ խաղաղության պայմանագրի կնքմամբ, քանի որ առանց դրա նա կարող է ավելին ստանալ, քան Բաքվին այս կամ այն չափով սահմանափակող փաստաթղթով»,- մեկնաբանում է քաղաքագետը։
Արևմուտքն էլ, ըստ Սերգեյ Մելքոնյանի, Արդբեջանի նկատմամբ ազդեցության լծակներ կիրառելու ցանկություն չունի։ Ադրբեջանն էլ Հայաստանից զիջումներ է ակնկալում 3 կետում՝ «անկլավներ», «Զանգեզուրի միջանցք» ու առնվազն 120 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում։
▪️ Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի վերջին Բրյուսելում։ Երեկ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։
Լրահոս
0