ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023թ. 8 ամսում 55%–ով աճել է. Գրիգորյան

© Photo : official site of MFA of RA ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանումը միևնույն ժամանակ աճել է ավելի քան 2 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%–ով։ Այս մասին Բիշկեքում ընթացող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի համատեղ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ընթացիկ տարվա հունվար–օգոստոս ամիսների ընթացքում Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 55%–ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանումն է աճել` ավելի քան 2 անգամ»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը հետագայում էլ պատրաստվում է օգտագործել ողջ գործիքակազմը, որպեսզի ԵԱՏՄ և Համագործակցության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրում այդ դրական դինամիկան պահպանվի։
Արդյունաբերական կոոպերացիայից բացի, ԵԱՏՄ-ում պետք է համակարգել գիտական ոլորտը. Միշուստին
Լրահոս
0