https://arm.sputniknews.ru/20231026/hajastany-verjnakan-dirqvorvoshum-chuni-overchuky-khvosel-e-hjusis-harav-nakhagtsi-masin-67795786.html
Հայաստանը վերջնական դիրքորոշում չունի. Օվերչուկը խոսել է «Հյուսիս-հարավ» նախագծի մասին
Հայաստանը վերջնական դիրքորոշում չունի. Օվերչուկը խոսել է «Հյուսիս-հարավ» նախագծի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի փոխվարչապետը մեկնաբանել է տրանսպորտային նախագծին Երևանի մասնակցության հարցը: 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T15:42+0400
2023-10-26T15:42+0400
2023-10-26T15:51+0400
ալեքսեյ օվերչուկ
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
«զանգեզուրի միջանցք»
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60058999_0:81:1600:981_1920x0_80_0_0_449b44a3040fea21482a5b31ae06b537.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, այժմ չի դիտարկվում` Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով «Հյուսիս-հարավ» ՄՏՄ նախագծին Հայաստանի մասնակցության հարցը:Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար«Հայաստանն այժմ «Հյուսիս-հարավ» միջանցքի մաս չէ։ Դեռ վերջնական դիրքորոշում չունեն այն ճանապարհի նկատմամբ, որը պետք է անցներ Մեղրիով», - ասել է Օվերչուկը։Նրա խոսքով՝ «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում նորմալփոխգործակցություն է ձևավորվում։Նրա խոսքով՝ Հայաստանը շրջանցող և Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու տարբերակը, որի ելքը Թուրքիայի հետ սահմանն է, երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Սյունիքով անցնող ճանապարհից:«Գնահատել են, որ հայկական տարածքով երկաթուղին կլինի 42 կմ (որքան գիտեմ), իսկ իրանական տարածքով երկաթուղին մոտ 50 կմ է։ Ահա և ամբողջ տարբերությունը. երկու կամուրջ և 8 կմ, 1520 (ուղի) երկու տարբերակում էլ», - պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը:Մենք աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ–ում Իրանի դեսպանՆշենք, որ Հայաստանի իշխանությունը կողմ է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է «միջանցքային տրամաբանությանը»՝ պնդելով, որ բոլոր ճանապարհները գործեն այն պետությունների իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60058999_179:0:1599:1065_1920x0_80_0_0_2148e5263c1b2bf2cb7da8902324f45b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, «զանգեզուրի միջանցք», հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա
ալեքսեյ օվերչուկ, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, «զանգեզուրի միջանցք», հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա
Հայաստանը վերջնական դիրքորոշում չունի. Օվերչուկը խոսել է «Հյուսիս-հարավ» նախագծի մասին
15:42 26.10.2023 (Թարմացված է: 15:51 26.10.2023) Ռուսաստանի փոխվարչապետը մեկնաբանել է տրանսպորտային նախագծին Երևանի մասնակցության հարցը:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, այժմ չի դիտարկվում` Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով «Հյուսիս-հարավ» ՄՏՄ նախագծին Հայաստանի մասնակցության հարցը:
«Հայաստանն այժմ «Հյուսիս-հարավ» միջանցքի մաս չէ։ Դեռ վերջնական դիրքորոշում չունեն այն ճանապարհի նկատմամբ, որը պետք է անցներ Մեղրիով», - ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում նորմալփոխգործակցություն է ձևավորվում։
«Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն ձեռնամուխ են եղել Արաքս գետի հարավային ափով Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, և փաստացի հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Հայաստանը շրջանցող երկաթգծի կառուցման վերաբերյալ։ Այն պարզապես գետի մյուս ափով կանցնի», - ասել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ Հայաստանը շրջանցող և Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու տարբերակը, որի ելքը Թուրքիայի հետ սահմանն է, երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Սյունիքով անցնող ճանապարհից:
«Գնահատել են, որ հայկական տարածքով երկաթուղին կլինի 42 կմ (որքան գիտեմ), իսկ իրանական տարածքով երկաթուղին մոտ 50 կմ է։ Ահա և ամբողջ տարբերությունը. երկու կամուրջ և 8 կմ, 1520 (ուղի) երկու տարբերակում էլ», - պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը կողմ է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է «միջանցքային տրամաբանությանը»՝ պնդելով, որ բոլոր ճանապարհները գործեն այն պետությունների իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։