https://armeniasputnik.am/20231026/hajk-marutjann-ajs-pahin-erevani-avaganu-ir-mandaty-vajr-dnelu-mtadrutjun-chuni-67771927.html
Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի
Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր... 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T11:31+0400
2023-10-26T11:31+0400
2023-10-26T11:50+0400
հայկ մարության
երևան
ավագանի
քաղաքապետ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/11/65960883_0:48:1600:949_1920x0_80_0_0_5f6cd00beb9909b5542f0f69f2af22df.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։Լրագրողի հարցին, թե Մարությանն արդյոք ներկայանալու է Երևանի ավագանու նիստերին, Աբգարյանը միանշանակ չպատասխանեց։Անդրադառնալով իրենց խմբակցության՝ նիստը բոյկոտելու և դահլիճից հեռանալու որոշմանը, Աբգարյանը պարզաբանեց, որ այսօր ձևավորվելու էր քաղաքային իշխանությունը, որին իրենք չցանկացան մասնակից լինել։«Մենք ոչ մի ձև մտադիր չենք սատարել, օգնել, որ ՔՊ-ն ձևավորի իր թիմը»,-ասաց նա։Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում, որտեղ ընտրվում էին Երևանի քաղաքապետի 4 տեղակալները, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները քվեարկությունից առաջ լցքեցին նիստերի դահլիճը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները քաղաքի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Այնուհետև խմբակցությունների ներկայացուցիչները համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով «Հանարպետություն» կուսակցությանը հնարավորություն տրվեց առաջադրել փոխքաղաքապետի թեկնածու։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/11/65960883_89:0:1513:1068_1920x0_80_0_0_00e311d9f3c6c01b6604fd5dca82946c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայկ մարության, երևան, ավագանի, քաղաքապետ
հայկ մարության, երևան, ավագանի, քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Լրագրողի հարցին, թե Մարությանն արդյոք ներկայանալու է Երևանի ավագանու նիստերին, Աբգարյանը միանշանակ չպատասխանեց։
«Մեր խմբակցության բոլոր նիստերի որոշումների ընդունմանը, նախագծերի մշակմանը Հայկ Մարությանը բոլորի հետ միասին աշխատում է»,-ասաց Աբգարյանը` չհստակեցնելով, արդյոք Մարությանը գալու է Երևանի ավագանու հաջորդ նիստին։
Անդրադառնալով իրենց խմբակցության՝ նիստը բոյկոտելու և դահլիճից հեռանալու որոշմանը, Աբգարյանը պարզաբանեց, որ այսօր ձևավորվելու էր քաղաքային իշխանությունը, որին իրենք չցանկացան մասնակից լինել։
«Մենք ոչ մի ձև մտադիր չենք սատարել, օգնել, որ ՔՊ-ն ձևավորի իր թիմը»,-ասաց նա։
Այսօր կայացած Երևանի ավագանու
նիստում, որտեղ ընտրվում էին Երևանի քաղաքապետի 4 տեղակալները, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները քվեարկությունից առաջ լցքեցին նիստերի դահլիճը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները քաղաքի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Այնուհետև խմբակցությունների ներկայացուցիչները համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով «Հանարպետություն» կուսակցությանը հնարավորություն տրվեց առաջադրել փոխքաղաքապետի թեկնածու։