00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական եկեղեցին շնորհակալ է Պուտինից ու պատրիարքից ԼՂ–ում քահանաների անվտանգության համար

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՀայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ռուսաստանում պատրիարքական փոխանորդ Եզրաս արքեպիսկոպոսը
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ռուսաստանում պատրիարքական փոխանորդ Եզրաս արքեպիսկոպոսը - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանում պատրիարքական փոխանորդը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների` դարերով անցած միասնության մասին:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ռուսաստանում պատրիարքական փոխանորդ Եզրաս արքեպիսկոպոսը (Ներսիսյան) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կրոնական առաջնորդների հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ երեք տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայ հոգևորականների անվտանգությունն ապահովելու համար:

«Օգտվելով առիթից և իմանալով հոգևոր արժեքների և սրբավայրերի նկատմամբ ձեր զգայուն վերաբերմունքի մասին՝ ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը և Աստծո պահած Ռուսաստանում բնակվող մեր բազմամիլիոնանոց հոտի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Վլադիմիր Վլադիմիրի, ինչպես նաև Ձեզ` ձերդ սրբություն, երեք տարվա ընթացքում մեր հոգևորականների անվտանգությունն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատմական հուշարձանների ու կրոնական սրբավայրերի պահպանման հարցում», - ասել է Եզրաս արքիեպիսկոպոսը։

Նա նաև խոսել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների` դարերով անցած միասնության մասին: Արքեպիսկոպոսը դրա վկայությունն է համարել 1380 թվականի փաստաթուղթը, որը հայկական եկեղեցուն հնարավորություն է տվել կերակրել իր զավակներին ռուսական հողերում, և Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Վասիլի Երանելու տաճարը, որի մատուռներից մեկը 1561 թվականից կրում է հայոց սրբերից մեկի` Գրիգոր Լուսավորչի անունը:
Արցախի բնակիչների ցանկությունը ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունն է. Բեգլարյան
«Թող Բարձրյալն անխախտ պահի մեր հավատակից ժողովուրդների եղբայրության դարավոր կապերը», - եզրափակել է թեմի առաջնորդը՝ դիմելով նախագահին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Ղարաբաղում: Նա նաև նշել էր, որ Ռուսաստանն օգտագործել է իրավական բոլոր մեխանիզմները Ղարաբաղում հումանիտար աջակցություն ապահովելու համար։
Լրահոս
0