00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ վիճակում են ՄԻԵԴ ներկայացված ՀՀ դիմումները. Կիրակոսյանը մանրամասներ է ներկայացրել

© Photo : Screenshot / UN TVԵղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ–ում
Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ–ում - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եղիշե Կիրակոսյանը կարծիքով` մինչև տարեվերջ միջազգային դատարաններից որևէ հրապարակային գործընթաց չի լինի։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19–ին Արցախում տեղի ունեցած վերջին ագրեսիայի ժամանակ և՛ Արցախից գերեվարված պաշտոնատար անձանց, և՛ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջ է ներկայացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Կիրակոսյանը նշեց, որ իրենք դիմումները ներկայացրել են հավաքագրված տեղեկությունների ու ապացույցների հիման վրա, սակայն, թե քանի գերեվարվածի մասին է խոսքը, դեռևս պարզ չէ, քանի որ դեռ ճշտումներ կարող են արվել։
«Գերեվարվածների մասով որոշակի ապացույցներ ստացել ենք վերջին մեկ շաբաթում և հնարավորինս բոլոր ուղղություններով փորձել ենք ներկայացնել։ Ստացել ենք Ադրբեջանից պատասխաններ, որոնք վերաբերում են կոնկրետ անձանց և այդ պատասխանները փոխանցում ենք իրենց հարազատներին»,–ասաց Կիրակոսյանը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանը Եվրոպական դատարանում ունի 4 միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի, որոնցից 4–րդը վերաբերում է ԼՂ–ին և ԼՂ–ի հայության իրավունքներին նաև Լաչինի միջանցքում տեղի ունեցած իրադարձություններին։
Այժմ Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պատրաստվում է ներկայացված միջպետական հիմնական գանգատներին լրացում ներկայացնել` Արցախի բռնի տեղահանման դեպքերի մասով։
«Այդ նոր փաստական հանգամանքներն ու ապացույցները շատ կարևոր են։ Եվ նույն կերպ նաև Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործի շրջանակներում ևս այս նոր տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվում են ժամանակային միջոցների պահանջի հետ միասին։ Բայց հետագայում հիմնական հայցի լրացմանը զուգահեռ կներկայացնենք դա Արդարադատության միջազգային դատարան»,–ասաց նա։
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան
Նա նշեց, որ այս պահի դրությամբ ՄԻԵԴ–ում Հայաստանի հիմնական ու առաջին գանգատի քննության գրավոր ընթացակարգն ավարտվել է, այն վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին։ Եվ Հայաստանն ակնկալում է դատարանի կողմից առաջին գանգատի վերաբերյալ հրապարակային լսումներ անցկացնել` առաջին գանգատի ընդունելիության և իրավազորության հարցերի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ ավարտվել է նաև Արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ՀՀ ներկայացված հայցի քննության գրավոր փուլը և առաջիկայում ակնկալվում է դատարանի կողմից շարունակել հրապարակային լսումները։
«Դա, կարծում ենք` կլինի հաջորդ տարի, և դրա շրջանակներում ավելի մանրամասն կլինեն հրապարակային լսումներ, որտեղ ՀՀ–ն կներկայացնի մանրամասն փաստարկները և նաև կլսենք Ադրբեջանի ներկայացրած առարկությունները։ Ըստ այդմ` դատարանը պետք է նախնական այս փուլում իրավազորության և հայցապահանջների ընդունելիության մասին կայացնի վերջնական որոշում, վճիռ»,–ասաց նա։
Սակայն Կիրակոսյանը չի կարծում, որ մինչև տարեվերջ միջազգային դատարաններից որևէ հրապարակային գործընթաց կլինի։ Միայն ակնկալվում է հոկտեմբերին տեղի ունեցած վերջին լսումների արդյունքում Հաագայի դատարանի ժամանակավոր միջոցների մասին որոշման հրապարակումը, որն էլ ամենայն հավանականությամբ կարող է լինել նոյեմբերին։
Ադրբեջանի վերջին ագրեսիայի արյունքում այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ ԼՂ ղեկավարությունից ութ անդամ և բազմաթիվ զինծառայողներ, որոնց թիվը դեռ պարզ չէ։
Լրահոս
0