00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանկական աշխարհի» հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ․ նախաձեռնվել է քրգործ

© Sputnik / Asatur YesayantsՆախկին «Ամնկական աշխարհի՞ շենքը Երևանում
Նախկին «Ամնկական աշխարհի՞ շենքը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Նախկին «Ամնկական աշխարհի՞ շենքը Երևանում
Բաժանորդագրվել
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք։ Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան Արամի փողոցի 32 հասցեում գտնվող, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի 6198 քմ մակերեսով հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ։ Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով հանրախանութի շենքը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն թաղային համայնքի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքված վաճառքի պայմանագրով օտարվել է: Նշված ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է օտարումից մի քանի օր առաջ՝ 2001 թվականի օգոստոսի 31-ին:
2001 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի և «Սոգլասիե- Արմենիա» ՍՊ ընկերության միջև օրենքի խախտմամբ կնքվել է նշված տարածքում գտնվող՝ 6198 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ 99 տարի ժամկետով:
Հետագայում` 2002 թվականի մարտի 4-ին, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գրանցել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Մինչդեռ, վերոնշյալ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում որպես իրավաբանական անձ գրանցված չի եղել: Հետևաբար, մինչև 2001 թվականի մայիսի 2-ը չէր կարող այդ հողամասի նկատմամբ ունենալ օգտագործման իրավունք, այլ վարձակալության իրավունք։ Արդյունքում՝ Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքն ապօրինի դադարել է:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Լրահոս
0