ՌԴ-ն պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին. ԱԳՆ

© SputnikՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Երևանի խաղադրույքը արևմտյան միջնորդության վրա սխալ էր:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Քաղաքական կամքի առկայության դեպքում Մոսկվան պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ հեռանկարային կարող է լինել լիարժեք եռակողմ գագաթնաժողովը։
Զախարովայի խոսքով` ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում արևմտյան միջնորդության վրա Երևանի կողից խաղադրույք անելը սխալ էր, ինչպես նաև սխալ էր 2020-2022 թվականներին ձեռքբերած բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կասեցնելու փորձերը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու համար, սակայն որևէ էական տեղաշարժ դեռ չկա:
Ընդ որում, հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նույնպես չեղարկվել է:
Արևմտյան ԶԼՄ–ների սադրանքներն աշխատում են. Զախարովան` Փաշինյանի հարցազրույցի մասին
Լրահոս
0