00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով` Հայաստանը հնարավորություն ուներ օգտվելու հակառուսական պատժամիջոցների հետ կապված լոգիստիկայի փոփոխությունից, սակայն Երևանն անիրատեսական նախագծեր է առաջ քաշում, որոնք միայն PR տարր են պարունակում։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը թույլ չեն տա, որ Հայաստանը վերածվի խաղաղության խաչմերուկի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում և «Wall street journal»–ին տված հարցազրույցում Փաշինյանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։
Մաթևոսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմից առաջ էլ Փաշինյանը մասնակցում էր «Հայաստան 2050» նախագծի քննարկմանը, այն դեպքում, երբ տեղեկություններ կային, որ թշնամին ռազմական գործողությունների է նախապատրաստվում։
«Այսինքն` պատերազմական գործողությունները կանխելու փոխարեն զբաղված էր «մեգանախագծերով»։ Պատերազմից 5 պակաս ինչ–որ քննարկման էր մասնակցում։ Հիմա էլ` «Հայկական խաչմերուկ» ձևակերպումով նախագիծը, որին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, վերանվանել է «Խաղաղության խաչմերուկ», բուկլետներ են տպել` հույս ունենալով, որ բուկլետներով հնարավոր է որևէ հարց լուծել»,– ասաց նա։
Մաթևոսյանը վստահ է` իշխանությունները գործողություններ իրականացնելիս ավելի շատ ուշադրություն են դարձնում PR-ին և կարևորում են ներկայացնելը` անկախ նրանից` որևէ գործողություն տեղի կունենա, թե ոչ։ Սակայն դա ազդեցություն է ունենում միայն երկրի ներսում։
«Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան
«Օրինակ` մի պարադոքսալ բանի մասին ասենք` ստացվում է, որ Հայաստանը պատրաստվում է 102–րդ ռազմաբազան փոխարինել Ֆրանսիայից գնված երեք հակաօդային պաշտպանության համակարգերով, սա մենեջմենտի որակի մասին սա շատ բան է խոսում»,– ընդգծեց քաղաքագետը` հավելելով, որ Հայաստանը չի օգտվում իրական հնարավորություններից։ Խոսքը ուկրաինական պատերազմի ստեղծած հնարավորությունների մասին է։
Հայտարարվում է դուռ դեպի Եվրոպա, բայց բացվում է Թուրքիայի համար պատուհան․ քաղաքագետ
Երեկ էլ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, խոսելով Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով «Հյուսիս-հարավ» ՄՏՄ նախագծին Հայաստանի մասնակցության մասին, նշել էր, որ Զանգեզուրի հատվածը` որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, այժմ չի դիտարկվում` Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։
«Մենք պետք է հասկանանք մի կարևոր բան` ՌԴ–ն դրանով իր ապրանքները համաշխարհային շուկա հանելու հնարավորություն է ստանում` շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։ Այսինքն` մենք տեսնում ենք, որ ուկրաինական պատերազմը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծել։ Ավելին` մենք այս վերջին շրջանում նաև տեսնում ենք, որ ԵԱՏՄ–ի հետ փոխգործակցությունը Իրանի հետ շատ մեծ տեմպերով զարգանում է, այսինքն` մենք այստեղ որպես պետություն աշխատելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք, յուրահատուկ հանգույց կարող էինք դառնալ ՌԴ–Իրան փոխգործակցության խաչմերուկում»,–ասաց նա։
Սակայն իշխանություններն ընտրել են մի տարբերակ, որն իրենց կարծիքով ավելի նախընտրելի է Արևմուտքի համար։ Իսկ գոյություն ունեցող հնարավորություններից չօգտվելուց ի վերջո տուժելու է ՀՀ քաղաքացին։
Բացի այդ, ըստ փորձագետի, Նիկոլ Փաշինյանը, խուսափելով մոսկովյան հարթակում բանակցություններից և Արևմուտքում բանակցությունների ձգտելով, փորձում է քաղաքական հենարան գտնել Արևմուտքում, որը PR–ով ներկայացվում է, թե դուռ է բացվում ՀՀ–ի համար դեպի քաղաքակիրթ աշխարհ, սակայն իրականում դա պատուհան է դեպի Թուրքիա։
«Սա միակողմանի խաղ չի կարող լինել։ Թուրքիան և Ադրբեջանը Հարավային Կովկասում Հայաստան պահելու նպատակ չունեն, անգամ եթե ՀՀ–ն իրենց նախապայմանները կատարող Փաշինյանի նման ղեկավար ունենա։ Հետևաբար` հույս ունենալով Թուրքիային դարձնել հենարան` սեփական իշխանությունը պարբերաբար վերարտադրելու քաղաքական հաշվարկները տապալվելու են»,–ընդգծեց նա։
Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը ևս անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` նշելով, որ դա խաբեություն է։
«Շտապեմ բոլորին վշտացնել։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը շահագրգռված չեն Հայաստանը կոմունիկացիաների խաչմերուկ դարձնելու հարցում։ Նրանք ունեն իրենց օրակարգը, որը Հայաստանի կառավարությունում նստածները չեն ուզում ցույց տալ իրենց նկարում», - Telegram–յան ալիքում գրել է Մելքոնյանը։
Նրա կարծիքով ՝ այդ խաչմերուկը Նախիջևանն է լինելու։ Երկաթգծի ամենագլխավոր հատվածը Նախիջևանից գնալու է Թուրքիա։
© Photo : armtimes«Խաղաղաության խաչմերուկ» նախագիծ
Армянский перекресток на карте - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
«Խաղաղաության խաչմերուկ» նախագիծ
© PhotoԹուրքիայի ու Ադրբեջանի իրական ծրագիրը
Реальный план Турции и Азербайджана на карте - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Թուրքիայի ու Ադրբեջանի իրական ծրագիրը
Քաղաքագետի խոսքով` Անկարան և Բաքուն չեն ծրագրում միմյանց հետ կապ հաստատել Երևանի միջոցով, ճանապարհը կանցնի Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր օկուպացված հատվածով, այնուհետև Սյունիքով դեպի Նախիջևան և անմիջապես դեպի Թուրքիա (Բաքու-Նախիջևան-Կարս)։
Լրահոս
0