https://arm.sputniknews.ru/20231027/hff-nakhagahi-yntrutjuny-karvogh-e-ankankhateseli-yntacq-stanal-inch-anunner-en-shrjanarvum-67825930.html
ՀՖՖ նախագահի ընտրությունը կարող է անկանխատեսելի ընթացք ստանալ. ինչ անուններ են շրջանառվում
ՀՖՖ նախագահի ընտրությունը կարող է անկանխատեսելի ընթացք ստանալ. ինչ անուններ են շրջանառվում
Sputnik Արմենիա
«Ժողովուրդ»–ի աղբյուրները հայտնում են, որ սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին։ 27.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-27T09:38+0400
2023-10-27T09:38+0400
2023-10-27T10:04+0400
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
արմեն մելիքբեկյան
նախագահ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/29/17602956_0:0:1498:844_1920x0_80_0_0_fd2dbce11c32a7a7d5ddcdb52fdd3f96.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։Նշվում է, որ իշխանական կուլիսներում տևական ժամանակ է, ինչ հասունանում է դժգոհություն ՀՖՖ գործող ղեկավարությունից. պատճառներից մեկը հայկական ֆուտբոլի ողբալի վիճակն է, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ պարտություններն ու ազգային թիմի, մեղմ ասած, ոչ ստաբիլ խաղը։Սխալվել ենք բոլորս. ՀՖՖ նախագահն ամփոփել է հավաքականի խաղերի արդյունքները«Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին, ապա այժմ հրահանգել է սպասել, մինչեւ տեսնեն՝ հավաքականն ինչպես կավարտի «Եվրո 2024»-ի նախընտրական վերջին երկու խաղերը Ուելսի ու Խորվաթիայի հավաքականների դեմ»,–գրում է «Ժողովուրդը»։Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերին։Հավաքականը նոր տեխնիկական տնօրեն կունենա. ՀՖՖ նախագահը խոսեց հաջողությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/29/17602956_165:0:1498:1000_1920x0_80_0_0_800750827008a4d4c5a0eee412ff860b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, արմեն մելիքբեկյան, նախագահ, ընտրություններ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, արմեն մելիքբեկյան, նախագահ, ընտրություններ
ՀՖՖ նախագահի ընտրությունը կարող է անկանխատեսելի ընթացք ստանալ. ինչ անուններ են շրջանառվում
09:38 27.10.2023 (Թարմացված է: 10:04 27.10.2023) «Ժողովուրդ»–ի աղբյուրները հայտնում են, որ սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։
«Մեզ փոխանցում են, որ կուլիսներում, որպես ՀՖՖ նախագահի թեկնածու, քննարկվել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անունը: Լուրեր կան, որ նրա լոբբինգով զբաղվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս անձի թեկնածության հետագա ճակատագրի հետ կապված հստակություն ներկա պահին չկա. զուգահեռ քննարկվում է նաեւ Աննա Հակոբյանի հիմնադրամի ղեկավար, սփյուռքի կոմիտեի նախկին ղեկավար Մխիթար Հայրապետյանի անունը, որի թեկնածությունն այս պահին կարծես ավելի հավանական է»,–գրում է թերթը։
Նշվում է, որ իշխանական կուլիսներում տևական ժամանակ է, ինչ հասունանում է դժգոհություն ՀՖՖ գործող ղեկավարությունից. պատճառներից մեկը հայկական ֆուտբոլի ողբալի վիճակն է, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ պարտություններն ու ազգային թիմի, մեղմ ասած, ոչ ստաբիլ խաղը։
«Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին, ապա այժմ հրահանգել է սպասել, մինչեւ տեսնեն՝ հավաքականն ինչպես կավարտի «Եվրո 2024»-ի նախընտրական վերջին երկու խաղերը Ուելսի ու Խորվաթիայի հավաքականների դեմ»,–գրում է «Ժողովուրդը»։
Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերին։